Այսօր առավոտյան Ստամբուլի իր տանից բերման է ենթարկվել փաստաբան Լևենթ Փիշքինը:
Փստաբան և Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) Ստամբուլի գրասենյակի նախագահ Լևենթ Փիշքինն այսօր առավոտյան բերմեն է ենթարկել:
Հայտնի է դարձել, որ Բուրսայի հանրապետական դատախազության հրամանով բերման ենթարկված Փիշքինը տեղափոխելու է Բուրսա քաղաք: Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում գտնվող նրա տուն եկած ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները բերման են ենթարկել Փիշքինին, իսկ նրա սենյակում գտնվող որոշ իրեր՝ առգրավել:
Բերման ենթարկված փատաբանը տեսակցել էր Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության կալանավորված համանախագահ Սելալլաթթին Դեմիրթաշին: Փիշքինը նաև անդամակցում է թուրքական կառավարության որոշմամբ ուրբաթ օրը փակված իրավաբանական ասոցիացիաներից մեկին: