Դիարբեքիրում Նոռուզի տոնակատարությունները սկսել են: Նոռուզը Դիարբեքիրում նշելու թույլատվություն կա: Նոռուզի տոնակատարությունների տարածքը արարողությանը մասնակցելու եկած մարդկանցով լի է, իսկ ոստիկանական ստորաբաժանումները, ելնելով անվտանգության նկատառումներից, մարդկանց այդ տարածք են թողնում մանրակրկիտ զննումից հետո:
Դիարբեքիրում Նոռուզի տոնակատարությունները սկսել են, մինչդեռ Դիարբեքիրի մի շարք գավառներում՝ հատկապես Սուրում, բախումներն ու պարետային ժամը շարունակվում են: Դիարբեքիրի տոնակատարությունների տարածքում հսկայական հարթակ է ստեղծվել: Տարածք մուտք գործել հնարավոր է 5 դռներով՝ մուտքերով, ամեն մուտքի մոտ եկածները ստուգվում են, ապա նոր մուտք գործում տարածք:
Նոռուզի տոնակատարությունների համար նաշատեսված տարածքի շրջակայքում 5 հազար 205 ոստիկան է հերթապահում: Հերթապահող 5000 աշխատակից տոնակատարության տարածքն է հսկում, իսկ մոտ 300-ը հարթակի և գրանցմակ կետերի մոտ է հսկողություն իրականացնում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շրջիկ առևտրականներին չի թույլատրվել տոնակատարության տարածք մուտք գործել: Ահաբեկչության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման և ճանապարհային ոստիկաններից բաղկացած 300 հոգանոց 10 տարբեր կետերում աշխատանքներ են իրականացրել:
Գյուլթան Քըշանաք. ‹‹Հուսահատվելը մեզ չի սազի››
Տոնակատարության ընթացքում առաջին ելույթը Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքն է իրականացրել: ‹‹Մեր հույսը ազատությունն է, ազատ ապագան››,- նշել է Քըշանաքը: Նախատեսվում են նաև մի շարք այլ ելույթներ: Ելույթ է ունենալու նաև Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ՝ HDP) համանախագահ Սելահաթթի Դեմիրթաշը: