ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ
Դիարբեքիրի եկեղեցիները նույնպես օտարման են ենթարկվել
Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
Newroz piroz be՝ շնորհավոր Նոռուզ
Դիարբեքիրում Նոռուզի տոնակատարությունները սկսել են: Նոռուզը Դիարբեքիրում նշելու թույլատվություն կա: Նոռուզի տոնակատարությունների տարածքը արարողությանը մասնակցելու եկած մարդկանցով լի է, իսկ ոստիկանական ստորաբաժանումները, ելնելով անվտանգության նկատառումներից, մարդկանց այդ տարածք են թողնում մանրակրկիտ զննումից հետո:
Իրավիճակը Թուրքիայի հարավ-արևելքում
Շըրնաքի կենտրոնում և Հաքյարի Յուքսեքովայում Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը գործողություններ են իրականացրել, որը «Մեհթեր» օրհներգով է սկսել (օրհներգ, որը Օսմանյան կայսրության բանակը պատերազմի մեկնարկից առաջ էր հնչեցնում)։ Իսկ Դիարբեքիրի Բաղլար գավառում գիշերը 03։00-ից պարետային ժամ է հայտարարվել։ Բախումների հետևանքով մեկ ոստիկան և երեք ՔՊՄ անդամ է զոհվել։
Շըրնաքի կենտրոնում պարետային ժամ
Արդեն քանի օր էր խոսակցություններ կային, որ Շըրնաքում պարետային ժամ է հայտարարվելու։ Եվ այս գիշեր՝ ժամը 23։00-ից սկսած, Շըրնաքում պարետային ժամ է հայտարարվում։
Ջիզրեում պարետային ժամը մասամբ չեղարկվել է
2015թ․ դեկտեմբերի14-ից Ջիզրեում գործող պարետային ժամը վաղվանից ի վեր ցերեկային ժամերին չի կիրառվի։
Ջիզրեի երրորդ նկուղը
Թուրքիայի Ջիզրե քաղաքում գրծողությունները դեռ շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե երկու նկուղում քանի մարդ է սպանվել, սակայն արդեն նշվում է, որ մեկ այլ՝ երրորդ նկուղում վիրավորներ կան: ‹‹Դիջլե›› լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երրորդ նկուղում գտնվող 50 հոգուց 20-25-ին այրել են:
Պարետային ժամ. 6 ամսում 180 զոհ
Ազգերի ժողորդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) հայտարարության համաձայն՝ հուլիսից մինչ այսօր Թուրքիայի հարավարևելքում 460 քաղաքացի է զոհվել, որոնից 84-ը երեխա է, 79-ը՝ կին: Հայտարարության մեջ նշվում է, որ Ջիզրեում, Սուրում և Սիլոփիում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, զոհերի թիվը 180 է:
Դիարբեքիրի Սուրն ամբողջովին փակ է
Դիարբեքիրի կենտրոնական Սուր գավառի 11 թաղամասում արդեն 64 օր է պարետային ժամ է հայտարարված։ Նահանգապետարանը հայտարարել է, որ Սուր գավառի մյուս 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Այսպիսով Սուրի բոլոր թաղամասերում փողոց դուրս գալու արգելք կա։
Ջիզրեում կրակ են բացել վիրավորներին օգնության գնացածների ուղղությամբ
Ջիզրեի Ջուդի թաղամասում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, ոստիկանությունը կրակ է բացել զոհվածներին և վիրավորներին օգնություն ցույց տալու նպատակով այնտեղ գնացածների ուղղությամբ։ Առնվազն 10 հոգի վիրավոր է։ Նրանց մեջ է նաև Ի-մէ-ջէ հեռուստաընկերության (İMC TV) օպերատոր Ռեֆիկ Թեքինը։
Ալևիները ճրագ են՝ լռության խավարում
Քրդաբնակ շրջաններում շարունակվող բախումների և պարետային ժամի վրա ուշադրություն գրավելու համար «Ալեվի-Բեքթաշիների ֆեդերացիայի» (ԱԲՖ) ներկայացուցիչները դեկտեմբերի 30-ին հացադուլ են հայտարարել։ Հացադուլը շարունակվում է մինչ այսօր։ ԱԲՖ-ի նախագահ Բաքի Դյուզգյունը զրույցի ընթացքում նշեց․ «Ոչնչացման վտանգի առջև հայտնված ժողովուրդը հարձակումներին դիմակայելու իրավունք ունի։ Քրդերի դեմ տեղահանման քաղաքականություն է իրականացվում։ Մեր գործողություններով մենք ճրագ ենք դառնում լռության խավարին»։