Շըրնաքի կենտրոնում և Հաքյարի Յուքսեքովայում Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը գործողություններ են իրականացրել, որը «Մեհթեր» օրհներգով է սկսել (օրհներգ, որը Օսմանյան կայսրության բանակը պատերազմի մեկնարկից առաջ էր հնչեցնում)։ Իսկ Դիարբեքիրի Բաղլար գավառում գիշերը 03։00-ից պարետային ժամ է հայտարարվել։ Բախումների հետևանքով մեկ ոստիկան և երեք ՔՊՄ անդամ է զոհվել։
Շըրնաքում երեկ՝ ժամը 23։00-ից սկսած պարետային ժամ է հայտարարվել։ Ռազմական գործողությունները սկսել են «Մեհթերի օրհներգը» զրահապատ մեքենարենրից բարձրախոսներով հնչեցնելուց հետո։
Կրակոցներ և պայթյուններ են լսվել Շըրնաքի այն թաղամասերում, որտեղ բարիկադներ կան։
Նշված թաղամասերի ուղղությամբ տանկերով կրակ է բացվել։ Քաղաքի մի շարք հատվածներից կրակոցներ և պայթյուններ են լսվել։
Գործողությունները Հաքյարիի Յուքսեքովա գավառում նույնպես շարունակվում են։
Բախումներ Դիարբեքիրի Բաղլար գավառում
Դիարբեքիրի Բաղլար գավառում գիշերը 03։00-ից պարետային ժամ է հայտարարվել։ Բախումների հետևանքով մեկ ոստիկան և երեք ՔՊՄ (Քաղաքացիական պաշտպանության միություն) անդամ է զոհվել։
Դիարբեքիրի Բաղլար գավառի Քայնարթեփե թաղամասում ժամը 03։00-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված։
Երեկ գիշերվանից սկսած գավառում բախումներ են եղել: Բախումները մեկ ոստիկանի և երեք ՔՊՄ անդամի մահվան պատճառ են դարձել։