ԲԱԽՈՒՄՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դիարբեքիրի եկեղեցիները նույնպես օտարման են ենթարկվել

Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Իրավիճակը Թուրքիայի հարավ-արևելքում

Շըրնաքի կենտրոնում և Հաքյարի Յուքսեքովայում Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը գործողություններ են իրականացրել, որը «Մեհթեր» օրհներգով է սկսել (օրհներգ, որը Օսմանյան կայսրության բանակը պատերազմի մեկնարկից առաջ էր հնչեցնում)։ Իսկ Դիարբեքիրի Բաղլար գավառում գիշերը 03։00-ից պարետային ժամ է հայտարարվել։ Բախումների հետևանքով մեկ ոստիկան և երեք ՔՊՄ անդամ է զոհվել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Աբդուլլահ Դեմիրբաշ. «Կրակի վրա ջուր ենք լցնելու»

Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ խոսեցինք հակամարտության, Սուրում տեղի ունեցածների, խաղաղ կարգավորման գործընթացի մասին։ Զրույցի ընթացքում Դեմիրբաշը ամենաշատը «հույս» բառն օգտագործեց։ Նա ասաց․ «Մենք քաղաքականության մեջ անհրաժեշտ գինը «վճարենք», միայն թե ժողովրդավարությունը զարգանա»։ Այս օրերին, երբ առօրյան ավելի է դժվարանում, և քաղաքականությունն էլ ավելի է բթանում, Աբդուլլահ Դեմիրբաշի երկխոսության կոչին ունկընդիր եղանք։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ալևիները ճրագ են՝ լռության խավարում

Քրդաբնակ շրջաններում շարունակվող բախումների և պարետային ժամի վրա ուշադրություն գրավելու համար «Ալեվի-Բեքթաշիների ֆեդերացիայի» (ԱԲՖ) ներկայացուցիչները դեկտեմբերի 30-ին հացադուլ են հայտարարել։ Հացադուլը շարունակվում է մինչ այսօր։ ԱԲՖ-ի նախագահ Բաքի Դյուզգյունը զրույցի ընթացքում նշեց․ «Ոչնչացման վտանգի առջև հայտնված ժողովուրդը հարձակումներին դիմակայելու իրավունք ունի։ Քրդերի դեմ տեղահանման քաղաքականություն է իրականացվում։ Մեր գործողություններով մենք ճրագ ենք դառնում լռության խավարին»։
ԱՌՕՐԵԱՅ Դիարբեքիրում ցույցերը շարունակվում են․ կա երկու զոհ

Դիարբեքիրի Սուր գավառում նորից փողոց դուրս գալու արգելք (պարետային ժամ) է հայտարարվել։ Ոստիկանությունը կրակոցներով և արցունքաբեր գազով միջամտություն է կազմակերպել այդ ցույցերին։ Նշվում է, որ Բաղլար շրջանում երկու հոգի է զոհվել։