Աբդուլլահ Դեմիրբաշ. «Կրակի վրա ջուր ենք լցնելու»

Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ խոսեցինք հակամարտության, Սուրում տեղի ունեցածների, խաղաղ կարգավորման գործընթացի մասին։ Զրույցի ընթացքում Դեմիրբաշը ամենաշատը «հույս» բառն օգտագործեց։ Նա ասաց․ «Մենք քաղաքականության մեջ անհրաժեշտ գինը «վճարենք», միայն թե ժողովրդավարությունը զարգանա»։ Այս օրերին, երբ առօրյան ավելի է դժվարանում, և քաղաքականությունն էլ ավելի է բթանում, Աբդուլլահ Դեմիրբաշի երկխոսության կոչին ունկընդիր եղանք։

Այն ամենը, ինչ պատահել է Աբդուլլահ Դեմիրբաշի հետ, ամփոփ կերպով ներկայացնում է այն, ինչ այս երկրում կարող է պատահել քրդական շարժման մաս կազմող և խաղաղության, ժողովրդավարության ջատագով յուրաքանչյուր քաղաքական գործչի հետ։ 2004թ․ ընտրվելով Սուրի քաղաքապետ՝ Դեմիրբաշը սկսել է Սուրի պատմական հուշարձանների վերականգնողական աշխատանքները և առաջին անգամ կիրառության մեջ է դրել բազմալեզու քաղաքապետարանի հասկացությունը։ Այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից, նրա նկատմամբ դատական գործ է հարուցվել։ 2009թ․ կրկին Սուրի քաղաքապետ է ընտրվել։ Նույն տարում դատապարտվել է ազատազրկման՝ «Պարտիզանի և զինվորի մայրերի աչքերի գույնը կարող է տարբեր լինել, սակայն արցունքները նույնն նե» խոսքերի համար։ Այնուհետև «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) դեմ գործողություններն են սկսել։ Հինգ ամիս անազատության մեջ է մնացել։ Դեմիրբաշի գենետիկական հիվանդության պատճառով հասարակական ճնշումներ են սկսել, որից հետո նրան ազատ են արձակել։ Աբդուլլահ Դեմիրբաշը նորից ձերբակալվել է 2015թ․՝ մեղադրվելով «Քրդական աշխատավորական կուսակցության»-ը (PKK-ՔԱԿ) և «Քուրդիստանի համայնքների միության»-ը (KCK-ՔՀՄ) անդամակցելու մեջ։ 2․5 ամիս հետո ազատ է արձակվել, սակայն նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է շարունակվում կիրառվել։ Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց առաջ տարիներ շարունակ ուսուցչություն է արել։ Այժմ զրկել en նաև ուսուցչի կոչումից։

Աբդուլլահ Դեմիրբաշի հետ խոսել ենք հակամարտության, Սուրում տեղի ունեցածների, խաղաղ կարգավորման գործընթացի մասին։ Զրույցի ընթացքում Դեմիրբաշը, ամենաշատը «հույս» բառն օգտագործելով, ասաց․ «Մենք քաղաքականության մեջ անհրաժեշտ գինը «վճարենք», միայն թե ժողովրդավարությունը զարգանա։ Այս օրերին, երբ առօրյան ավելի է դժվարանում և քաղաքականությունն էլ ավելի է բթանում, Աբդուլլահ Դեմիրբաշի երկխոսության կոչին ունկընդիր եղանք։

-Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է։

-Հոկտեմբերի 5-ին դուրս եմ եկել բանտից և Դիարբեքիրի Դիջլե բժշկական ֆակուլտետում 20 օր ստացիոնար բուժում եմ ստացել։ Այժմ Ստամբուլի Ջերրահփաշա հիվանդանոցում պարբերական բուժում եմ ստանում ֆիզիոթերապևտի մոտ։ Բանտից դուրս գալուց հետո որոշակի բարելավում կա, սակայն չեմ կարող ասել, որ առողջական վիճկս լավ է։ Որոշ բժիշկներ առաջարկում են արտասահմանում բուժում ստանալ կամ ցողունային բջիջների փոխպատվաստում իրականացնել։ Կարող է արտասահման մեկնելու անհրաժեշտություն լինի, սակայն դեռևս չեմ կարող մեկնել, քանի որ երկրից դուրս գալու արգելք կա։

-Ձեր դեմ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել։

-2015թ․ օսոստոսի 4-ին Հայաստանից Ստամբուլ վերադարձա։ Հարգարժան Սերժ Սարգսյանի հետ հանդիպում էի ունեցել, օլիմպիական խաղերն էի դիտել՝ որպես պաշտոնական հյուր։ Երբ եկա Ստամբուլ, քաղաքի կենտրոնում ձերբակալվեցի և Դիարբեքիր տեղափոխվեցի։ Մեղադրվում եմ ՔԱԿ/ՔՀՄ-ին անդամակցելու և կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ապահովելու մեջ։ «Քըրքլար Դաղ»-ի՝ կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու մեղադրանքով ձերբակալվել եմ և 2․5 ամիս գտնվել եմ անազատության մեջ։ «Քըրքլար դաղ»-ի ստեղծման թույլտվությունը տրվել է իմ պաշտոնավարման ժամանակ, սակայն այն ստեղծվել է արդեն իմ պաշտոնավարումից հետո։

Ինձ համար սկսած քարոզարշավի շնորհիվ ազատ եմ արձակվել։ Շաբաթը 3 օր դատական հսկողություն էր սահմանվել, Դիարբեքիրից դուրս գալու և երկրի սահմաններից դուրս գալու արգելքներ կային։ Ստամբուլում ուսուցչություն էի անում, այդ պատճառով էլ Ստամբուլ եկա։ Մեղադրական եզրակացությանն ենք սպասում։

Աղջիկս ասաց, որ ինձ ազատ արձակելուն ուղղված քարոզարաշվի ընթացքում և՛ «Ակոս»-ը, և՛ սփյուռքի հայերը շատ մեծ օժանդակություն են ցույց տվել։ Հատկապես մեծ էին ԱՄՆ Ռհոդ Այլանդի կոնգրեսի անդամ Դեյվիդ Սիսիլիի ջանքերը։ Ձեր միջոցով նրան շնորհակալություն եմ ուզում հայտնել։

-Անհատական դեպքերում, ինչպիսին է նաև Ձեր դեպքը, առողջական խնդիրներ ունեղոց բանտարկյալներին համաներում է շնորհվում։ Սակայն, ըստ Ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ համակարգային փոփոխության համար։

-Կառավարությանը կոչ եմ անում այս հարցում մարդկայնություն և խիղճ ցուցաբերել և առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալներին ազատ արձակել։ Հատկապես նման լարված իրավիճակում խղճի նման դրսևորումը մեծ նպաստ կարող է բերել։ Իմ դեպքում հասարակական ճնշում է առաջացել, կառավարությունն էլ զգայուն է գտնվել այս հարցում։ Այս ահին 300-400 բանտարկյալ առողջական խնդիրներ ունի, սակայն նրանցից 50-ի վիճակը շատ լուրջ է։ Կարծում եմ, որ կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել՝ բանակցելով հասարակական կազմակերպությունների հետ։

-Երկար տարիներ ուսուցչություն եք արել։ Ի՞նչ զգացիք, երբ տեսաք՝ ինչպես են ուսուցիչները Ազգային կրթության նախարարության գրությունը ստանալուց հետո լքում Ջիզրեն և Սիլոպին։

-Ես Դիարբեքիրում և Մարդինում ուսուցչություն եմ արել 90-ականներին՝ պատերազմի ամենածանր պայմաններում, սակայն ոչ մի ուսուցիչ չի հեռացել այն ժամանակ։ Բարոյական չէ նրանց հեռանալու կոչ անել, սակայն այդ կոչից հետո հեռանալն էլ մարդկային չէ։ Մարդկային կյանքը, անշուշտ, կարևոր է, սակայն իր աշակերտներին այդ նեղ օրերին միայնակ թողնող ուսուցիչն ի՞նչ խղճով է աշակերտների աչքերին նայելու։ Արդյոք չի՞ մտածում, թե այդ երեխաների կյանքը փրկելու համար ինչեր կարող էր անել, եթե չթողներ ու գնար։ Անհրաժեշտության դեպքում ուսուցիչը պետք է պաշտպանի իրեն վստահված երեխաներին։

-«Քըրքլար» խորհրդարանը քաղաքական գործիչների հետ հանդիպելու խնդրանքով է հանդես եկել։ Ինչու՞։ 

-Առասպելական պատմությունից ելնելով ենք «Քըրքլար» խորհրդարանը կազմել։ Խորհրդարանի կազմում 40 ներկայացուցիչ կա (Քըրք-kırk նշանակում է քառասուն)՝ հայ, ասորի, քաղդեացի, թուրքմեն-ալևի, քուրդ-ալևի, դոմանի (գնչու), մահմեդական, քաղաքական տարբեր տեսակետների տեր մարդիկ։ Բոլոր որոշումները միասին ենք կայացնելու։ Որոշեցինք, որ ամենաճիշտ որոշումները այսպես կարող ենք կայացնել։ «Քըրքլար» խորհրդարանն առաջին անգամ Դիարբեքիրում 7 տարբեր լեզվով խղճի հուշարձան կառուցեց՝ «ցեղասպանությունները չկրկնվե՛ն» խորագրով։

Նախագահից, վարչապետից, Դիարբեքիրի տեղական ինքնակառավարման մարմիններից, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներց հանդիպում ենք խնդրել։ Սպասում ենք պատասխաններին։ Մեր պահանջներն են պարետային ժամի դադարեցումը, խրամատների փակումը, զինվորների և ոստիկանների հեռացումը։ Թող բոլորը մեկ քայլ նահանջեն։ Խորհրդարանը պետք է հակամարտության կարգավորման համար անմիջապես քայլեր ձեռնարկի։

-Այսպիսի բևեռացման միջավայրում, հատկապես ՝ կողմերին զսպվածության կոչեր անող Թահիր Էլչիի սպանությունից հետո ինչքանո՞վ է հավանական երրորդ կողմի պատվիրակություն ստեղծել։ 

-Թահիր Էլչիին, Հրանտ Դինքին սպանեցին։ Կարևոր մարդիկ էին։ Դրանով մարդկանց վախ են ներշնչում, սակայն պետք է համառ լինել։ Հավատում եմ, որ Թուրքիայում մտավորականները, գրողները, գիտնականները, հասարակական կազմակերպությունները կարող են կարևոր դեր ստանձնել։ Այս պատվիրակության մեջ բոլորի կողմից ընդունված մարդիկ են լինելու, և այս հարցը լուծվելու է։ Ինչու՞ ենք նախագահի մոտ գնում։ Ուրիշ ու՞մ մոտ պետք է գնանք։ Լուծումը նախևառաջ այդտեղ ենք փնտրելու։ Ընտրված նախագահ ու վարչապետ կա՝ անկախ նրանից, թե ես համակարծիք եմ նրանց հետ թե ոչ։

«Բոլոր կողմերին կեչ ենք անում․ նախևառաջ արյունահոսող վերքին պետք է վիրակապ դնենք։ «Մեկը ճիշտ էր, մյուսը սխալ» քննարկումների տեղը և ժամանակը չէ»։


-Երրորդ կողմն ինչու՞ է այսքան կարևոր։

-Կարգավորման գործընթացի դադարեցման ամենամեծ պատճառներից մեկը կողմերի անվստահությունն է։ Կարգավորման գործընթացում էլ ենք ասել, որ հանդիպումները բաց և թափանցիկ պետք է լինեն և պետք է երրորդ կողմի հսկողության տակ լինեն։ Երորդ կողմը պետք է ստեղծվի Թուրքիայում։ Խորհրդարանն այս հարցի շուրջ օրինագիծ ընդունեց և հանձնածողով կազմեց, սակայն հանձնածողովը աշխատանքները չսկսեց, կամ էլ չկարողացավ աշխատել․․․ 6 ամիս առաջ Թուրքիայում այլ հարցեր էին քննարկվում։ Ինչու՞ այսքան կոշտացավ ամեն ինչ։ Բոլոր կողմերին կոչ ենք անում․ նախևառաջ արյունահոսող վերքին պետք է վիրակապ դնենք։ «Մեկը ճիշտ էր, մյուսը սխալ» քննարկումների տեղը և ժամանակը չէ։ Երկու կողմերն էլ պետք է հետ քաշվեն, ապա երկխոսության ընթացքում թերություններն ու սխալները կքննարկվեն։ Այսօր սկսենք՝ վաղը կարող է ուշ լինել։

-10 տարի Սուրի քաղաքապետի պաշտոնում եք եղել։ Ինչպե՞ս եք գնահատում «ինքնակառավարման» քննարկումները։

-Ինքնակառավարման հարցը 2005-2006-ից ի վեր կա։ Այն Թուրքիայի ամբողջականության մեջ, երկրի ժողովրդավարությանը զուգընթաց լուծման բանաձև է։ Կարող են այս առաջարկը ճիշտ առաջարկ չհամարել։ Կարող ենք քննարկել սա։ Սակայն այս պահին կառավարությունը կարգավորման բանաձև չի ներկայացնում։ Նստենք, քննարկենք, թե ինքնակառավարման որ հատվածն է թերի։ Կարևորն այն է, որ հիմք ընդունենք այն, որ ընդհանուր հայրենիքում պետք է ապրենք, սակայն այլևս չենք կարող ապրել այնպես, ինչպես նախկինում։

-Ինչպես նախկինու՞մ։

-Արդեն ոչ մի խումբ իր նկատմամբ մերժողականությունը չի ընդունի։ Մյուս կողմից էլ արդեն անհնար է 75 միլիոնանոց հասարակությունը Անկարայի մի կենտրոնից ղեկավարել։ Արդեն աշխարհն է ապակենտրոնացման կառավարման համակարգի անցնում։ Շատ երկրներ կան, որ ապակենտրոնացված կառավարման համակարգ ունեն, սակայն պահպանում են իրենց ամբողջականությունը։ Ըստ իս՝ այս քննարկումները ոչ թե կբաժանեն, այլ կմիավորեն Թուրքիան։

-Բազմալեզու քաղաքապետարանը հեգնական է հնչում, որովհետև դրա համար դուք շատ ծանր եք հատուցել։

-Բանտում մի լուր կարդացի։ Արդարադատության նախարարությունը սկսել էր աշխատանքի վերցնել հայերեն, ասորերեն, քրդերեն (երեք բարբառներ) իմացող անձանց։ 2007-ին սրա համար պաշտոնից հեռացվեցի, բանտարկվեցի, իսկ այժմ պետությունն է սկսել նույնն անել։ Բայց կարևոր չէ։ Մենք՝ քաղաքական գործիչներս, հատուցենք, միայն թե ժողովրդավարություն հաստատվի։ 

-Ի՞նչն է պատճառը, որ հակամարտությունները հենց Սուրում են սրվել։

-Սուրը Դիարբեքիրի և Միջին Արևելքի սիրտն է։ Փորձում էինք Սուրը Դիարբեքիրի ժողովրդավարական և Միջին Արևելքի ամենակարևոր կենտրոնը դարձնել։ Սակայն, այժմ փորձում են այնտեղ խաղաղությունը վերացնել։

-Վերջին շրջանում գնացե՞լ եք Սուր։

-Ո՛չ, հեռախոսով եմ կապ պահում։ Շատ ավելի վատ է, երբ չես կարողանում գնալ։ Այդ փողոցներն անգիր գիտեմ․ մանկությունս, երիտասարդությունս այնտեղ է անցել։ Անգամ այդ փողոցների մարդկանց վիճակի մասին մտածելն ինձ մեծապես խոցում է։

-Ձեր ասածներն այս իրավիճակում շատ լավատեսական չե՞ն։

-Ստիպված ենք անգամ ամենավատ պայմաններում ապրեցնել հույսը։Կյանքի դիալեկտիկան այսպիսին է։ Խավարը տարածել ցանկացողներին հակառակ, մենք հույսն ենք մեծացնելու։ Դժվար, սակայն հաճելի է։



Yazar Hakkında

Գյոզդե Քազազ