Քրդաբնակ շրջաններում շարունակվող բախումների և պարետային ժամի վրա ուշադրություն գրավելու համար «Ալեվի-Բեքթաշիների ֆեդերացիայի» (ԱԲՖ) ներկայացուցիչները դեկտեմբերի 30-ին հացադուլ են հայտարարել։ Հացադուլը շարունակվում է մինչ այսօր։ ԱԲՖ-ի նախագահ Բաքի Դյուզգյունը զրույցի ընթացքում նշեց․ «Ոչնչացման վտանգի առջև հայտնված ժողովուրդը հարձակումներին դիմակայելու իրավունք ունի։ Քրդերի դեմ տեղահանման քաղաքականություն է իրականացվում։ Մեր գործողություններով մենք ճրագ ենք դառնում լռության խավարին»։
Թուրքիայի
հարավարևելքում շարունակվող բախումներին
և քաղաքացիական մահվան դեպքերին
ուշադրություն գրավելու համար
«Ալևի-Բեքթաշիների ֆեդերացիան» 2015թ․
դեկտեմբերի 30-ին հացադուլ է սկսել՝
«Պատերազմներ չլինե՛ն, երեխաները
չմահանա՛ն» լոզունգով։ «Դիջլե» լրատվական
գործակալության համաձայն՝ հացադուլ են
սկսել նաև Անթալիայի, Մուղլայի, Ստամբուլի,
Մալաթիայի և Էլազիգի ալևիական
հաստատությունները։ Հնարավոր առողջական
խնդիրների կանխարգելման համար «առողջապահական
սենյակ» է ստեղծվել, հացադուլի կենտրոնում
բուժքույր կա։ Հացադուլի մասնակցիներն
այսպես են ներկայացնում հացադուլին
մասնակցելու իրենց պատճառները․
Ակտիվիստ Դիլան
Չիֆթչի․ «Բռնարարի հալածանքների դեմ
դուրս չգալը հալածվողների դեմ ամենամեծ
վատությունն է,- ասել է Հուսեյն մարգարեն։
Այս պատճառով էլ մասնակցում եմ հացադուլին։
Այստեղ մենք համերաշխության մեջ ենք։
Միացյալ լինելն ենք վայելում։ Մի քանի
հոգի է սկսել հացադուլը, սակայն այժմ այն
տարածվում է ամբողջ Թուրքիայում։ Սա էլ
հույս է մեր պայքարին»։
Ակտիվիստ Թուրգութ
Օզքան․ «Մեր աչքի առաջ սպանվում են մեր
եղբայրները։ Անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկի՝
եղբայրության, խաղաղության կոչերը լսելի
դառնան։ Այս պարտականությունը ալևիներն
են իրենց ուսերին վերցրել։ Մենք ցանկանում
ենք եղբայրության համար անհրաժեշտ ամեն
ինչ անել, ցանկանում ենք կասեցնել
կոտորոծները։ Շատերն են այստեղ գալիս,
կրոնական մյուս խմբերի առաջնորդներն էլ
են այցելել։ Բոլորիս ընդհանուր ցանկությունն
է ինչ-որ գործողություններ իրականացնել
պատերազմի դեմ։ Այս մթնոլորտը գնալով
տարածվում է»։
ԱԲՖ-ի նախագահ
Բաքի Դյուզգյուն․ «Քրդերի դեմ իրականացվող
կոտորածն, իրականում, բոլոր ժողովուրդների
խնդիրն է։ Ոչնչացման վտանգի առջև հայտնված
ժողովուրդը հարձակումներին դիմակայելու
իրավունք ունի։ Քրդերի դեմ տեղահանման
քաղաքականություն է իրականացվում։ Մեր
գործողություններով մենք ճրագ ենք դառնում
լռության խավարին։ Երկարատև պայքար է
սպասում։ Մեր նպատակն է գնահատական տալ
մարդկանց դեմ իրականացվող հարձակումներին։
Կրոնական մյուս խմբերի ներկայացուցիչների
հետ համախմբվելու ենք և գնալու ենք
Դիարբեքիր»։