Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
Քանի դեռ Դիարբեքիրում բախումները և պարետային ժամը շարունակվում են, Նախարարների խորհուրդը Սուրի անհապաղ օտարման մասին որոշում է կայացրել։ Օտարման ենթարկված վայրերի, կառույցների թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Այս եկեղեցին, որը տարիներ շարունակ մնացել է բախտի քմահաճույքին, մեծ ջանքերի շնորհիվ վերանորոգվել էր և վերաբացվել։ Խորհրդի նույն որոշմամբ օտարման են ենթարկվում նաև Դիարբեքիրի ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
Թուրքիայի պաշտոնական թերթի մարտի 25-ի համարում ներկայացված էր Նախարարների խորհուրդի՝ «անհապաղ օտարման» որոշումը Դիարբեքիրի Սուր գավառի 6 հազար 300 տարածքի մասին։ Տեղեկության համաձայն՝ օտարման ենթարկելու որոշում է կայացվել Դիարբեքիրի Աբդալդեդե, Ալիփաշա, Ջեմալ Յըլմազ, Ջեմիքեբիր, Ջևաթփաշա, Դաբանօղլու, Հասըրլը, Ինոնյու, Իսքենդերփաշա, Լալեբեյ, Մալիքահմեդ, Օզդեմիր, Սուլեյմանգազի, Սավաշ, Շեմհանե, Զիյագյոքալփ և Յենիշեհիր թաղամասերում գտնվող մի շարք շենքերի, տարածքների համար։
Օտարման ենթակա տարածքների շարքում են Դիարբեքիրի Սուր գավառում գտնվող և Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին հանդիսացող Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
Պետք է դատական գործընթաց սկսել
«Ակօս»-ի հետ զրույցում Դիարբեքիրի քաղաքապետարանի՝ Մշակութային ժառանգության գրասենյակի նախագահ Նևին Սոյլուքայան նշեց, որ Սուրում գտնվող բոլոր եկեղեցիների և հիմնադրամներին պատկանող տարածքների օտարման որոշում է կայացվել։ Նա նաև նշեց, որ օտարման ցանկի մեջ կան քաղաքապետարանին պատկանող ունեցվածքներ և որ իրենք սրա հետ կապված դատական գործընթաց են սկսելու։ Սոյլուքայան ասաց, որ անհրաժեշտ է, որ սեփականատերերը նույնպես դատական գործընթաց սկսեն։
Սուրում 124 մոնումենտալ, 410 քաղաքացիական ճարտարապետական կառույցներ կան։ Դիարբեքիրի պարիսպներն ու Հեվսել այգիները 2015թ․ ներառվել էին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Սուր գավառը համարվում է Դիարբեքիրի պարիսպների «բուֆերային գոտին»։
Եկեղեցական արարողությունների համար ուրիշ եկեղեցի չկա
Սուր գավառը որ մահմեդական բնակչության աղոթատեղերի կենտրոնն է։ Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները Սուրում են գտնվում և այժմ փակ են։ Ոչ մահմեդականների համար Դիարբեքիրում իրենց արարողություններն իրականացնելու համար այլ եկեղեցի չկա։
Քաղդեական եկեղեցին Մոռ Փեթյուն քաղդեական կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի սեփականությունն է հանդիսանում, Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) ասորական եկեղեցին Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի սեփականությունն է։ Դիարբեքիրում գտնվող 6 այլ եկեղեցիներ պետական տարբեր կառույցների սեփականություն են հանդիսանում։
Վերականգնման համար միլիոններ են ծախսվել
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, մնալով առանց կրոնական համայնքի, տարիներ շարունակ թողնվել է բախտի քմահաճույքին։ Հիմնադրամներին առնչվող օրենսդրական փոփոխություններից հետո Ստամբուլում բնակվող դիարբեքիրցիները վերստեղծել են հիմնադրամը և սկսել վերականգնման աշխատանքները։ Եկեղեցին վերականգնվել էր տարբեր երկրներից ստացված օգնության շնորհիվ։ Եկեղեցու վերականգնման աշխատանքների համար մոտ 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։