Դիարբեքիրի Սուր գավառում նորից փողոց դուրս գալու արգելք (պարետային ժամ) է հայտարարվել։ Ոստիկանությունը կրակոցներով և արցունքաբեր գազով միջամտություն է կազմակերպել այդ ցույցերին։ Նշվում է, որ Բաղլար շրջանում երկու հոգի է զոհվել։
«Դողան» լրատվական գործակալությունը (DHA) հաղորդում է, որ երկու հոգի զոհվել է արձակված հրազենային կրակոցներից։
«Ի մէ ջէ» (İMC TV) հեռուստաըներությունը հաղորդում է, որ սպանվել է երկու երիտասարդ՝ Շերդիլ Ջենգիզը և Շիյար Սալմանը։ Ոստիկանական միջամտության ժամանակ վիրավորված երկու հոգու հիվանդանոց են տեղափոխել։
Սուր գավառի բողոքի ակցիաներին ոստիկանական միջամտություն
Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ-HDP) այսօր ժամը 12․00-ին քայլերթի կոչ էր արել։ Երթը բողոք էր փողոց դուրս գալու արգելքների դեմ։ Դիարբեքիրի մարզպետարանն իր հերթին երեկ երեկոյան հայտարարություն էր արել, որում երթը անվանել էր «անօրինական»։
Քաղաքի մի շարք շրջաններում և հատկապես կենտրոնում ցուցարարների և ոստիկանության մեջ բախումներ են տեղի ունեցել։
Ջիզրեում, Սիլոպիում և Նուսայբինի չորս թաղամասում նորից փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել։