Թուրքիայի Ջիզրե քաղաքում գրծողությունները դեռ շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե երկու նկուղում քանի մարդ է սպանվել, սակայն արդեն նշվում է, որ մեկ այլ՝ երրորդ նկուղում վիրավորներ կան: ‹‹Դիջլե›› լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երրորդ նկուղում գտնվող 50 հոգուց 20-25-ին այրել են:
Ջիզրեում շարունակվող գործողությունների ընթացքում երկու նկուղում մեծ թվով քաղաքացի է սպանվել, սակայն հստակ տվյալները դեռ հայտնի չեն: Այժմ վկայություններ կան, որ կա արդեն մի երրորդ նկուղ, որտեղ քաղաքացիները պատսպարվել են: Ինչպես փոխանցում է ‹‹Դիջլե›› լրատվական գործակալությունը՝ Ջիզրեի Սուր թաղամասի բնակելի տներից մեկի նկուղում գնվող 50 քաղաքացիներից 20-25-ը սպանվել են:
Տեղեկացվում է, որ Ջիզրեի Սուր թաղամասում՝ Քերեմ հյուրանոցի հարևանությամբ գտնվող տներից մեկի նկուղում գտնվող քաղաքացիներից 20-25-ը սպանվել են պաշտոնական ուժերի կողմից:
Քոչի հայրը պատմում է
Դեպքի մասին հայնի է դարձել, երբ վերոնշյալ նկուղում մնացածներից մեկի՝ Միլասում ԱԺԿ-ի (HDP) նախկին համանախագահ Դերյա Քոչի հայրը զանգահարել և տեղեկացրել է իրադրության մասին:
Նկուղում մնացած Քոչը, զանգահարելով հորը, պատմել է. ‹‹Այստեղ մնացած մեր ընկերներից 20-25-ին վառել, սպանել են: Նույնը փորձում են նաև մյուսների հետ անել››:
Դերյա Քոչի հետ հեռախոսազրույց
‹‹Դիջլե›› լրատվական գործակալությունը կարողացել է հեռախոսով կապ հաստատել Դերյա Քոչի հետ, ով ասել է. ‹‹Մոտավորապես մեկ ժամ առաջ հարձակվել և մոտ 20 հոգու այրելով սպանել են: Վիրավոր 20 հոգի ենք մնացել, և ամեն պահի կարող են կոտորել մեզ: Մեր շուրջն են››:
Նա նաև տեղեկացրել է, որ ծայրահեղ վատ վիճակում են գտնվում. ‹‹Տանկերով շրջափակել են մեզ: Կրակում են մեզ վրա: Ամեն րոպե մենք էլ կարող ենք այրվել: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մարդիկ շտապ գան այստեղ: Մոտ մեկ ժամ առաջ կրակ են բացել, մեր վիրավորված ընկերներին սպանել են: Ընդամենը 20 հոգի ենք մնացել, բոլորս վիրավոր ենք: Սուր թաղամասում ենք՝ տանկերով շրջափակված: Կապ էլ չկա, հեռախոսն ամեն րոպե կարող է անջատվել: Այս պահին ստիպված եմ անջատել: Մեր շուրջբոլորն են››: