Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրթիռակոծվել են Հալեպի Մերիդյան, Սեբիլ, Սուլեյման ալ-Հալաբի թաղամասերը, ինչպես նաև Հալեպի համալսարանի շրջակա տարածքը։ Կան զոհեր և վիրավորներ։
Հալեպից «Գանձասար»-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամերին զինված խմբավորումների կողմից հրթիռակոծվել են Հալեպի Մերիդյան, Սեբիլ, Սուլեյման ալ-Հալաբի թաղամասերը և Հալեպի համալսարանի մերձակա տարածքը։ Հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել։ Թերթը տեղեկացնում է, որ զոհերի և վիարվորների մեծամասնությունը կանայք, երեխաներ և ուսանողներ են։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան և հեկտեմբերի 1-ի առավոտյան, զինված խմբավորումները ռմբակոծել էին Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը։ Նոր Գյուղ թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տան վրա ընկած ռումբըերը խլել էին հինգ հայ քաղաքացու կյանք, 11 հոգի վիրավորվել էր։
Հայկական թաղամասերի վրա հարձակումների հետևանքով զոհվել էին Արման Հինդոյանը, Միրայ Հինդոյանը, Ծիլա Չափաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Բերեջիկյանը և Պիեռ Հարիրոն։ Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Կապիկյանը, Բեթի Լախոյան- Հինդոյանը, Մովսես Հինդոյանը, Նազար Զարմանյանը, Մարի Կարապետյանը, Արա Արամյանը, Արշակ Բերեջիկյանը, Հարութ Ավագյանը, Յակուբ և Ջորջ Հարիրոները վիրավորվել էին։ Վիրավորներից Արա Արամյանի և Հարութ Ավագյանի վիճակը գնահատվում էր ծանր։
Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերի վրա հարձակումներց զոհվածների հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում։