ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ
Ջիզրեում երկու զոհ՝ երկուսն էլ Հուսեյն, երկուսն էլ անչափահաս
Այսօր 5 տարեկան Հուսեյն Սելչուկը և 16 տարեկան Հուսեյն Էրթենեն սպանվել են Շըրնաքի Ջիզրե գավառում, որտեղ արդեն 15 օր է պարետային ժամ է հայտարարված և բախումներ են ընթանում։
Դիարբեքիրի Սուր գավառին նոր վտանգ է սպառնում
Դիարբեքիրի Սուր գավառում հայտարարված պարեկային ժամը և դրան հաջորդած բախումները շարունակվում են։ Սեպտեմբերի 6-ից այնտեղ պարեկային ժամ է հայտարարվել, որը ընդմիջումներով շարունակվում է մինչև այսօր։ Սուր գավառի մուտքն ամբողջովին փակ է։ Կան քաղաքացիական զոհեր, ինչպես նաև մեծ վնասներ է հասցվել շինություններին։
Նուսայբինում պարետային ժամի աշխարհագրությունն ընդլայնվում է
Պարետային ժամը տարածվում է Մարդինի Նուսայբին գավառի մյուս թաղամասերում։ Գավառի 11 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվել։
Ուսուցիչներին տեղահանել են Ջիզրեից և Սիլոպիից ապա պարետային ժամ հայտարարել
Ազգային կրթության տնօրինությունները Ջիզրեում և Սիլոպիում աշխատող ուսուցիչներին կարճ հաղորդագրություններ են ուղարկել, որում նշվում է մասնագիտական վերպատրաստման մասին։ Դրանից հետո՝ երեկոյան ժամը 23․00-ի սահմաններում, Շըրնաքի նահանգապետարանը այդ բնակավայրերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարել (պարետային ժամ)։
Վերջին 6 ամիսների ընթացքում 147 զոհ
Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ-HDP) Սիլվանի և Նուսայբինի մասին հաշվետվություններ է ներկայացրել։ Սիլվանի հաշվետվության մեջ ԱԺԿ-ն ներկայացրել է նաև տեղեկություններ «Էսեդուլլահ թիմ»-ի մասին։ Ըստ հաշվետվության տվյալների՝ վերջին 6 ամվա ընթացքում 117 օր փողոց դուրս գալու արգելք՝ պարետային ժամ է հայտարարվել, իսկ հունիսի 7-ից մինչ այսօր կա 147 զոհ։