Նուսայբինում պարետային ժամի աշխարհագրությունն ընդլայնվում է

Պարետային ժամը տարածվում է Մարդինի Նուսայբին գավառի մյուս թաղամասերում։ Գավառի 11 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվել։

Ավելի վաղ Նուսայբինի 4 թաղամասերում հայտարարված պարետային ժամը շարունակվում է։

Ըստ շրջանային կառավարչի հյատարարության՝ ընդլայնվող պարետային ժամը ուժի մեջ է լինելու այսօր ժամը 10։00-ից։

Հայտարարւոթյան մեջ նշվում է, որ Աբդուլքադիր փաշա, Ֆըրաթ, Դիջլե և Յենիշեհիր թաղամասերում պարետային ժամը շարունակվում է, իսկ Յենիթուրան, Յեշիլքենթ, Մոռ Յակուփ, Զեյնելաբիդին, Քըշլա, Մարտի 8, Գըրնավաս, Դեվրիմ, Սելահաթթին Էյյուբի, Իփեքյոլու և Բարըշ թաղամասերում պարետային ժամ է հայտարարվում։

Նշվել է, որ պարետային ժամի ավարտի մասին «հատուկ հայտարարություն» է արվելու։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ