Մարդինի համաքաղաքապետերը՝ Դեմոկրատական շրջանների կուսակցության անդամներ Ահմեդ Թուրքը և Էմին Ըրմաքը բերման են ենթարկվել։
Ահմեդ Թուրքն
ավելի վաղ հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը
նոյեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ Մարդինի
քաղաքապետ Ահմեդ Թուրքը ինչպես նաև Սիիրթի
(հայերեն՝ Սղերդ)
քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը հեռացվել
են զբաղեցրած պաշտոններից։
Մարդինի
քաղաքապետարանում Թուրքի փոխարեն Մարդինի
նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Մուսթաֆա
Յամանն էր նշանակվել։
Բերման ենթարկված
համաքաղաքապետերը Դեմոկրատական շրջանների
կուսակցության (Demokratik Bölgeler
Partisi, DBP) անդամներ են։