Վերջին 6 ամիսների ընթացքում 147 զոհ

Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ-HDP) Սիլվանի և Նուսայբինի մասին հաշվետվություններ է ներկայացրել։ Սիլվանի հաշվետվության մեջ ԱԺԿ-ն ներկայացրել է նաև տեղեկություններ «Էսեդուլլահ թիմ»-ի մասին։ Ըստ հաշվետվության տվյալների՝ վերջին 6 ամվա ընթացքում 117 օր փողոց դուրս գալու արգելք՝ պարետային ժամ է հայտարարվել, իսկ հունիսի 7-ից մինչ այսօր կա 147 զոհ։

Ներկայացված զեկույցում նշված է․

*Հունիսից մինչ այսօր՝ 6 ամսվա ընթացքում, Քրդստանի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ 117 օր «պարետային ժամ» (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել, ժողովուրդը օրերով պաշարման մեջ է մնացել։

*Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) և նրան պատկանող ուժերի սկսած պատերազմի հայեցակարգը հունիսի 7-ից մինչ այսօր 147 քաղաքացու կյանք է խլել։

*Պետական անվտանգության ծառայություններն ու նրանց հետ միասին գործող «Էսեդուլլահ թիմ»-ը, ինչպես նաև վերջինիս նման այլ ուժեր պարետային ժամի դեմ խաղաղ ցույցեր իրականացնող բնակչության վրա են հարձակվել, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են, շատերը՝ սպանվել։

Սիլվան

Նոյեմբերի 3-14-ը Սիլվանում տեղի ունեցածների մասին հետազոտություն է իրականացվել։

*Սիլվանում փողոց դուրս գալու արգելքը սահմանվել է 2015թ․ նոյեմբերի 3-ին, իսկ ավարտվել է նույն թվական նոյեմբերի 14-ին։ Այս ընթացքում ազգությամբ քուրդ 9 քաղաքացի է զոհվել, շատերը վիրավորվել են, որոնցից 10-ի վիճակը ծանր է։

*Ըստ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական տան տրամադրած տեղեկությունների՝ Սիլվանը առևտրային մեծ պոտենցյալ ունեցող բնակավայր է, սակայն վերջին ժամանակների պետական շրջափակման և բռնության պատճառով շատ մեծ խնդիրների առաջ է կանգնել։

*Փողոց դուրս գալու արգելքի 13 օրվա ընթացքում խախտվել են Սիլվանի բնակչության հիմնարար իրավունքները։

*Պարետային ժամ հայտարարված բոլոր թաղամասերի 5 տարրական, 4 ավագ դպրոցներում և Սիլվանի շրջանային գիշերօթիկ դպրոցում կրթությունն ամբողջովին դադարեցվել է։ 

*Միայն վերջի հինգ ու կես ամսվա ընթացքում Մեսջիթ, Թեքել և Քոնաք թաղամասերից մոտ 20-25 հազար քաղաքացի ստիպողաբար լքել է բնակավայրը։


Նուսայբին

*Նուսայբինում 14 օր տևած փողոց դուրս գալու արգելքի ընթացքում 9 քաղաքացի է զոհվել։ Տասնյակ մարդ վիրավորվել է։ Նուսայբինը ավերակների է վերածվել։ Տներն ավերվել են և այլևս բնակելի չեն։ 14 օր շարունակ Նուսայբինում կյանքը կանգ է առել։

*14 օրվա ընթացքում Նուսայբինի ժողովուրդը մի կերպ գոյատևել է չքավորության մեջ։ Շատ մարդկանց մոտ ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ են ի հայտ եկել։ Բնակիչները չեն կարողացել ջերմիջեցնող գնել, քանի որ դեղատները փակ են եղել։ Ընտանիքներն իրենց երեխաների ջերմությունն իջեցնելու համար երեխաներին սառնարան են մտցրել։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ