Ազգերի ժողորդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) հայտարարության համաձայն՝ հուլիսից մինչ այսօր Թուրքիայի հարավարևելքում 460 քաղաքացի է զոհվել, որոնից 84-ը երեխա է, 79-ը՝ կին: Հայտարարության մեջ նշվում է, որ Ջիզրեում, Սուրում և Սիլոփիում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, զոհերի թիվը 180 է:
Ջիզրե. 6 ամսում 112 մարդ է սպանվել
Ջիզրեում արգելքներն ու հատուկ գործողությունները դեռ շարունակում են: Այնտեղ 5 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Հայտարարության մեջ նշվում է, որ 2015թ. դեկտեմբերի 14-ին հայտարարված և 56 օր տևած պարետային ժամվա ընթացքում 78 մարդ է զոհվել: 2015թ. հուլիսից ի վեր զոհվել է 112 մարդ: Իսկ Սիլոփիում դեկտեմբերի 14-ից՝ 28, հուլիսից այս կողմ՝ 42 մարդ է մահացել:
Սուր. 67 օրում 26 զոհ
Հայտարարության մեջ նշվում է, որ մինչ այժմ Դիարբեքիրի Սուր գավառում 6 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Վերջին պարետային ժամից մինչ այժմ՝ 69 օրվա ընթացքում, 21 մարդ, իսկ 2015թ. հուլիսից՝ 20 մարդ է զոհվել: Հայտարարության համաձայն միայն Ջիզրեում, Սուրում և Սիլոփիում հուլիս ամսից մինչ այժմ 180 քաղաքացի է զոհվել:
Շրջափակման հետևանքով 210 մարդ է սպանել
Հայտարարության մեջ նաև այլ տվյալներ են ներկայացվել. <<Սուրուչի կոտորոծին 33, Զերգելեի կոտորածին 8, իսկ Անկարայի կոտորոծին 100 մարդ է զոհ դարձել: Ցույցերի ընթացքում զինվորական ուժերի և ոստիկանության գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել>>: Հայտարարության մեջ տեղ էին գտել նաև պարետային ժամի հետևանքով զոհվածների անունները: