Դիարբեքիրի կենտրոնական Սուր գավառի 11 թաղամասում արդեն 64 օր է պարետային ժամ է հայտարարված։ Նահանգապետարանը հայտարարել է, որ Սուր գավառի մյուս 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Այսպիսով Սուրի բոլոր թաղամասերում փողոց դուրս գալու արգելք կա։
Երեկ կեսգիշերին Սուրի
նահանգապետարանը հայտարարություն է
տարածել, որ Սուր գավառի 4 թաղամասերում
ևս պարետային ժամ է հայտարարվում։
Հայտարարության համաձայն ամբողջ Սուր
գավառը փակ է լինելու մինչև նոր հրահանգի
արձակումը։
Սուրի նահանգապետարանի
հայտարարության մեջ ասվում է․ «Հասարակական
կարգի ապահովման, փողոցներում ստեղծված
բարիկադների վերացման, խրամատների փակման
և ռումբերի ոչնչացման
աշխատանքների ընթացքում մեր
քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության
ապահովման համար Սուրում գտնվող Ջամիի
Քեբիր, Ջամիի Նեբի, Իսքենդերփաշա և
Մելիքահմեդ թաղամասերում այսօր
կեսգիշերվանից պարետային ժամ է հայտարարվում,
որը գործելու է մինչև հաջորդ
հրահանգի արձակումը»։
Սուրում
գտնվող Ջեվաթփաշա, Ֆաթիհփաշա, Դաբանօղլու,
Հասըրլը, Ջեմալ Յըլմազ և Սավաշ թաղամասերում
և Գազի պողոտայում դեկտեմբերի 2-ից սկսած
պարետային ժամը դեկտեմբերի 11-ին ընդհատվել
էր 17 ժամով։ Դեկտեմբերի 30-ին Գազի պողոտայում
պարետային ժամը դադարեցվել է, սակայն 6
թաղամասերում արգելքը շարունակել է
գործել։
Հունվարի
27-ին պարետային ժամ է հայտարարվել Սուրում
գտնվող Աբդալդեդե, Ալիփաշա, Լալեբեյ,
Սուլեյման, Նազիֆ, Զիա Գյոքալփ թաղամասերում
և Մելիքահմեդ պողոտայում։ Այժմ արդեն
Սուր գավառի ամբողջ տարածքում պարետային
ժամ է հայտարարված։