Վանի հանրապետական դատարանը Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության 8 պատգամավորի կանչել է վկայություն տալու։ Նրանց մեջ են նաև ԺԺԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն և Ֆիգեն Յուքսեքդաղը։
Վանի
հանրապետական դատարանի՝ վկայություն
տալու համար Սելահաթթին Դեմիրթաշին և
Ֆիգեն Յուքսեքդաղին հրավիրելու պատճառը
ավելի վաղ Վանում տեղի ունեցած տարբեր
միջոցառումների ժամանակ նրանց ունեցած
ելույթներն են։
Նշվում
է, որ Վանում իրականացված տարբեր
միջոցառումների ժամանակ Դեմիրթաշի և
Յուքսեքդաղի ելույթներում հանցանք է
հայտնաբերվել, և Վանի հանրապետական
դատարանը քննություն է սկսել ԺԺԿ
համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի
և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև
կուսակցության Ստամբուլի պատգամավոր
Փերվին Բուլդանի, Վանի պատգամավորներ
Լեզգին Բոթանի, Ադեմ Գևերի, Բեդիա Օզգյոքչե
Էրթանի, Թուբա Հեզեր Օզթյուրքի և Նադիր
Յըլդըրըմի նկատմամբ։
Դատարանի
կազմած մեղադրական ակտում «ահաբեկչական
խմբավորման պրապագանդա» և «հանրապետության
նախագահին վիրավորելու» մեղադրանքներն
են տեղ գտել։