Բողոքական համայնքի դեմ սպառնալիքներն աճում են

Բողոքական եկեղեցիները շարունակում են մահվան սպառնալիքներ ստանալ։ Համացանցում տարածված տեսանյութը, որում առկա է նաև ԻՊ-ի (Իսլամական պետություն) դրոշը, ուղղված է եկեղեցում աշխատող հոգևորականների և համայնքի անդամների դեմ։

Թուրքիայում բնակվող բողոքական համայնքին ուղղված ԻՊ-ի սպառնալիքները շարունակվում են։ Սեպտեմբերի 2-ին Բողոքական եկեղեցիների միությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել՝ հայտարարելով, որ  եկեղեցիներին և հոգևորականներին ուղղված սպառնալիքներ են ստանում։ Մամլո ասուլիսից հետո էլ սպառնալիքները շարունակվեցին։ 

Մամլո հաղորդագրությունից հետո «Youtube»-ում տեսահոլովակ տարածվեց, որն ուղղված էր բողոքական համայնքի դեմ։ Տեսահահոլովակում բողոքական եկեղեցիների հոգևորականների և համայնքի ներկայացուցիչների նկարներն են ցուցադրվում։ Նույն տեսահոլովակում տեղ են գտել նաև ԻՊ դրոշը և Բաղդադիի նկարը։

Սպառնելիքների շուրջ բողոք

Սպառնալիքներում, որոնք դեռ շարունակվում են, նշվում է, որ բողոքելն անգամ չի օգնի։

Բողոքական եկեղեցիների հոգևորականները և առաջնորդները սպառնալիքների հետ կապված բողոք ներկայացրեցին։ Նշվեց, որ ոստիկանությունը դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել։ 

Բողոքական եկեղեցիների միություն․ «Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող եկեղեցիները միմյանց նմանվող և մեծ հավանականությամբ նույն աղբյուրից եկող սպառնալիքներ են ստանում։ Սա համակարգված բնույթ է կրում»։

 

 

 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ



Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին