ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Փայլանը Սահմանադրական դատարան է դիմել

Թուրքիայում սահմանադրական քննարկումների ժամանակ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ճնշված ժողովուրդների ցեղասպանության, կոտորածների թեմային, ինչից հետո Թուրքիայի խորհրդարանի նախագահի փոխանորդն ընդհատել է Փայլանի ելույթը։ Որպես պատիժ՝ Փայլանին զրկել են սահմանադրական փոփոխությունների քննարկման երեք նիստի մասնակցելու իրավունքից։ «Ցեղասպանություն» բառը հեռացվել է արձանագրություններից։ Դեպքի առնչությամբ Փայլանը Թուրքիայի Սահմանադրական դատարան է դիմել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոստիկանությունը հարձակվել է սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող ցուցարարների վրա

Թուրքիայի մեջլիսում հունվարի 9-ին քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները։ Նոր սահմանադրության նախագիծը, որով Թուրքիայի նախագահը նոր արտոնություններ է ստանում, բողոքի ալիք է առաջացրել։ Քննարկումների ընթացքում նոր սահմանադրական նախագծի շուրջ իրենց բողոքն արտահայտելու նպատակով Թուրքիայի մեջլիսի առջև հավաքված ցուցարարները ոստիկանական հարձակման են ենթարկվել։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Սևան Նշանյանը երեք տարի է բանտում է

Թուրքիայում 17 տարվա ազատազրկման դատապարտված Սևան Նշանյանն արդեն երեք տարի է անազատության մեջ է։ «Շիրինջեում իրականացրած աշխատանքների դիմաց Նշանյանը սրան արժանի չէր։ Օրենսդրական մարմիններին կոչ ենք անում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն իրականացնել»,- նշել է Նշանյանի փաստաբաններից Գյուլչին Ավշարը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Բինալի Յըլդըրըմ․ «Այս շաբաթ արտակարգ իրավիճակի երկարացման հարցն է քննարկվելու»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդիպման ժամանակ։ Վարչապետը նշել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այս շաբաթ քննարկելու է արտակարգ իրավիճակի երկարացման հարցը։ Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարագ իրավիճակն ավելի վաղ երեք ամսով երկարացվել էր։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ստամբուլում Ամանորի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող «Ռեինա» զվարճանքի կենտրոնում ամանորյա զվարճանքի ընթացքում զինված հարձակում է տեղի ունեցել: Հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել, 65 հոգի վիրավոր է: