Հրանտ Դինքի մահիգ 10 տարի է անցել: Դինքին ճանաչողները, «անազատության» եւ ազատության մեջ գտնվողները նրա մասին են գրել:
Սելահաթթին Դեմիրթաշ
10 տարի է՝ Հրանտ Դինքն այլևս մեզ հետ չէ։ Անցած 10 տարիների ընթացքում ցավոք չկարողցանք մեր երկիրն ազատ, ապրելու երկիր դարձնել։
Չնայած որ Հրանտի մարդասպանին և նրա հետևում կանգնածներին դեռ շարունակում են պաշտպանել, մենք գիտենք՝ ով է մարդասպանը․․․ ճիշտ այնպես, ինչպես գիտենք՝ ովքեր են Սուրուչի, Անկարայի կոտորածների , Ռոբոցկիի կոտորածի հեղինակները։ Սիրելի Ռաքելն ասում է․ «Մտածելակերպ, որը երեխային մարդասպանի է վերածում»։ Այդ մտածելակերպի դեմ պայքարում ենք և ընդմիշտ շարունակելու ենք պայքարել։ Սա իմացե՛ք։ Ցավում եմ, որ այս տարվա հիշատակի արարողություններին չեմ կարողանալու մասնակցել, քանի որ բանտարկված եմ։ Սակայն անգամ այստեղից Հրանտի համար արդարության պայքարը շարունակում եմ։ Այս սպանությունը ժողովուրդների համակեցության դեմ է ուղղված։ Հրանտի անձով բոլորս ենք թիրախի տակ առնվել։ Մենք էլ Հրանտի անձով ենք շարունակելու բոլորի համար արդարություն պահանջել, և շարունալեու ենք մեր պայքարը մինչև ապահովենք այդ արդարությունը։
Եղբա՛յր, կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր․․․ այնպես ենք, ինչպես դու կուզեիր տեսնել մեզ։
Հարգանքով հիշում եմ,
Էդիրնեի բանտ