ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքական դրոշ՝ հայերեն և ասորերեն ցուցանակների փոխարեն

Դիարբեքիրի Սուր քաղաքապետարանի շենքի վրա քառալեզու՝ թուրքերեն, քրդերեն, հայերեն և ասորերեն ցուցանակ է եղել, որը քաղաքապետարանում պետության կողմից նշանակված վերահսկիչի հրամանով փոփոխությունների է ենթարկվել։ Փոփոխություններից հետո ցուցանակի վրա բացակայում են հայերեն և ասորերեն գրությունները, փոխարենը՝ թուրքական դրոշ է ավելացվել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքական պետությունն ընդդեմ բազմալեզու համակարգի

Ժողովրդավարական շրջանների կուսակցության անդամ քաղաքապետերի փոխարեն թուրքական պետության կողմից վերահսկիչներ են նշանակվում, որի հետևանքով քաղաքների բազմալեզու մշակույթը վերանում է։ Քաղաքներում գործող բազմալեզու մանկապարտեզները, բազմալեզու թատերական ներկայացումներ բեմադրող թատրոնները փակվել են։ Մշակութային ժառանգության վերելքին ուղղված նախագծերի, այդ թվում Սարոյանի անվան գրադարան ստեղծելու նախագծի ապագան այլևս անհայտ է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Պատրարքարանից անհետացած կտավի հետաքննությունը շարունակվում է

Պոլսո հայոց պատրիարքարանից դուրս բերված և չվերադարձված կտավի հարցին անդրադարձ կատարած հայաստանյան լրատվամիջները նշում էին, որ նշված գործով Պոսլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա։ Աթեշյանը հերքում է սա՝ նշելով, որ երկու տարի առաջ ոչ թե վկայություն է տվել, այլ բողոք է ներկայացրել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Կողպված հրշեջ սանդուղքները՝ Ադանայում աշակերտուհիների մահվան պատճառ

Ադանայի Ալադաղ գավառում գտնվող մասնավոր ուսանողական հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհը 12 հոգու մահվան պատճառ է դարձել։ Հրդեհի հետևանքով 24 աշակերտներ վիրավորվել են։ Դեպքի առնչությամբ վեց հոգի ձերբակալվել է։ Հրդեհից փրկված աշակերտները դատարանում դեպքի մանրամասներն են ներկայացրել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դատավորը բերման է ենթարկվել Դինքի գործով դատավարության ընդմիջման ընթացքում

Դինքի սպանության գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտնի է դարձել, որ դատավորներից Բյունյամին Քարաքաշը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ ԺՀԿ պատգամավոր Սելինա Դողանը պատմել է Դիարբեքիր իր այցի մասին

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատվիրակություն է ուղարկել Դիարբեքիր։ Պատմվիրակությունը Դիարբեքիրում տարբեր հանդիպումներ է անցկացրել։ Պատվիրակության կազմում Դիարբեքիր այցելած Սելինա Դողանն այցից իր տպավորություններն է ներկայացրել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հետախուզության ղեկավար անձնակազմը ցուցմունք է տալիս Դինքի գործով դատական նիստում

Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում Հետախուզության բաժնի աշխատակիցների լսումներն են ընթանում։ Թամեր Բյուլենթ Դեմիրելը և Ալի Փոյրազն ավարտել են իրենց ցուցմունքները։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հրանտ Դինքի սպանության պես Թահիր Էլչիի սպանությունն էլ են ցանկանում քողարկել

Նախքան Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը սկսելը «Հրանտի ընկերները» Չաղլայան դատարանի առջև էին՝ արդարության պահանջով։ Նրանք այս անգամ արդարություն էին պահանջում Հրանտ Դինքի և Թահիր Էլչիի համար։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Մեկ տարի առանց Թահիր Էլչիի

Թահիր Էլչի՝ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան, իրավապաշտպան, մարդ, ով իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է անբացահայտ սպանությունների բացահայտմանը։ Թահիր Էլչիի սպանությունից գրեթե մեկ տարի է անցել։ Սպանությունից ամիսներ անց սկսած հետաքննությանը հետևող դատախազներն արդեն երեք անգամ փոխվել են։