ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոստիկանությունն արգելել է «Ապրիլի 23․5» երթի անցկացումը

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի շտաբը հինգ տարի է՝ Հայոց ցեղապսանության 102-րդ տարելիցին նվիրված, ցեղասպանության առերեսման հիշատակի արարողություն է կազմակերպում Ստամբուլի Փանգալթը մետրոյկայանի մուտքի մոտ։ Այս տարի ոստիկանությունը թույլ չի տվել հավաքն անցկացնել։ Հիշատակի արարողությունը ԺԴԿ-ի տարածքային գրասենյակում է իրականացվել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հանրաքվեի նախնական արդյունքները Թուրքիայից

Թուրքիայում այսօր սահմանադրական փոփոխությունների շուրջ անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են։ «Անադոլու» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ հանրանքվեում «կողմ» և «դեմ» քվեների միջև տարբերությունը չնչին է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ ՄԱԿ-ը արտակարգ նիստ է գումարում Իդլիբում պատերազմանական հանցագործության պնդումների հարցով

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է գումարել Սիրիայի Իդլիբ քաղաքի հարավում՝ Հան Շեյհունում, «քիմիական գազ»-ի կիրառման պնդումների առնչությամբ։ Ըստ որոշ աղբյուրների՝ քիմիական գազի օգտագործումը նվազագույնը 58 մարդու մահվան պատճառ է դարձել, այդ թվում 11 երեխա։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Բեքչյան-Աթեշյան հանդիպման ընթացքում ինչե՞ր են տեղի ունեցել

Ապրիլի 3-ին Տեղապահ Բեքչյանը և Արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքարանում համայնքի որոշ ներկայացուցիչների մասկացությամբ հանդիպում են ունեցել։ Հանդիպումից հետո Բեքչյանը հայտարարությամբ է հանդես եկել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Աթեշյանն ու Մաշալյանը հանդիպել են փոխնահանգապետին

Մարտի 15-ին՝ Պոլսո հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրությունների օրը, Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին՝ գրություն ուղարկելով պատրիարքարան։ Այսօր հայ հոգևոր առաջնորդները հանդիպել են գրությունն ուղարկող փոխնահանգապետ Ազիզ Մերջանին։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Վեյսի Քայնաք․ «Մինչև ապրիլի 16-ը ժամանա՛կ տվեք»

«Արդարություն և զարգացում» կուսակցության Շիշլիի շրջանային խորհուրդը քրիստոնյա համայնքների համար Մեծ պահքի ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը։ Քայնաքը խոսել է նաև հայոց պատրիարքական ընտրությունների մասին։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործով 8 ձերբակալված

Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակներում ութ հոգու ձերբակալման որոշում է կայացվել։ Ձերբակալվածների թվում նաև ժանդարմերիայի աշխատակիցներ կան։ Դատախազ Քյոքչուն պնդել է, որ ձերբակալվածները Օգյուն Սամասթի ինքնության տվյալները նրա ձերբակալությունից երկու ժամ առաջ են իմացել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Արտերկրում քվեարկության գործընթացը սկսել է

Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն սկսել են քվեարկել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։ Վեց երկրներում և մաքսակետերում տեղակայված ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը սկսել է։