Ապրիլի 3-ին Տեղապահ Բեքչյանը և Արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքարանում համայնքի որոշ ներկայացուցիչների մասկացությամբ հանդիպում են ունեցել։ Հանդիպումից հետո Բեքչյանը հայտարարությամբ է հանդես եկել։
Երեկ Պոլսո հայոց պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են տեղապահ Գարեգին Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հիմնադրամների խորհրդի անդամ, Փոքրամասնական հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, Սուրբ Փրկիչ հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, վերջում հանդիպմանը նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է միացել։ Հանդիպումից հետո տեղապահ Բեքչյանը, եպիսկոպոս Մաշալյանն ու Թորոս Ալջանը զրուցել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Բեքչյանը հայտարարության մեջ նշել է․
«Առաջին քննարկմանն Արամ Սրբազանը չի մասնակցել, երկրորդ քննարկմանը նաև Սահակ Սրբազանն է միացել։
Պատրիարքական ընտրությունների ամբողջ գործընթացի մասին խոսել ենք։ Պետրոս Շիրինօղլուն կառավարության դիրքորոշումն է ներկայացրեպ, իսկ ես Արամ սրբազանին հարցրեկ եմ՝ գործընթացն ինչպե՞ս է ընթանալու, հարցրել եմ որո՞նք են մեր գործունեության սահմաններն ու լիազորությունները։ «Առայժմ ոչ մի լիազորություն չունես, քեզ որպես տեղապահ ենք ճանաչում։ Ընտրական գործընթացը սկսելուց հետո պարտականություններդ կսկսես կատարել»,- պատասխանն է տվել»։
«Աթեշյանը երկու անգամ լքել է ժողովը»
«Երկու անգամ ժողովը թողել հեռացել է։ Այդպես չպետք է աներ, զայրանալը լավ չէ, այս հարցերում զայրանալու իրավունք չունենք։ Իմ և Սահակ սրբազանի նկատմամբ հարգալից էր, սակայն ժողովը թողնել դուրս գալը դուրս չեկավ։
Ժողովի առաջին մասին չի մասնակցել։ Պետրոս Շիրինօղլուի հետ գրեթե 45 րոպե սպասելուց հետո Շիրինօղլուն գնացել է՝ Աթեշյանին համոզելու։
Երկու օր սպասելու ենք Արամ սրբազանի նամակին։ Իրեն խնդրել եմ ժողովում քննարկվածները գրության վերածել։ Նա էլ նշել է, որ նույն գրությունը նաև վեհափառին է ուղարկելու»,- նշել է Բեքչյանը։
Ալջան․ «Բոլորը կարգավորման իրենց առաջարկներն են ներկայացրել»
Հանդիպումից հետո Թորոս Ալջանը նշել է․
«Գործընթացի շատ ընդհանրական քննարկում է տեղի ունեցել։ Բոլորն այս իրավիճակից դուրս գալու առաջարկներով են հանդես եկել։ Մեր նպատակն է այսուհետ լուծում առաջարկել։ Ե՛վ սրբազանները, և՛ Պետրոս Շիրինօղլուն հանդես են եկել իրենց առաջարկներով։ Վերջիվերջո՝ տեղապահ և գլխավոր փոխանորդ կա, գործընթացը նրանց խորհրդակցությամբ ենք քննարկել»։