ԳԱՐԵԳԻՆ ԲԵՔՉՅԱՆ

ԱՌՕՐԵԱՅ Աթեշյանի դեմ բողոքն արտահայտելու համար աղոթել է, որից հետո բերման ենթարկվել ոստիկանություն

Ստամբուլի Ֆերիքյոյ հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի մասնակիցներից մեկը թուրքական կառավարության կողմից պատրիարքական փոխանորդի պաշտոնում վերահաստատված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ իր բողոքն աղոթքով է արտահայտել, որից հետո հայտնվել է ոստիկանությունում։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ Նահանագապետարանից Պոլսո պատրիարքարանին․ Բեքչյանին չենք ճանաչում

Ստամբուլի նահանգապետարանը, փետրվարի 5-ին Թուրքիայի հայոց պատրիարքարան ուղարկած նամակում նշել է, որ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ, իսկ արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի կարգավիճակը չի ճանաչում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Բեքչյան-Աթեշյան հանդիպման ընթացքում ինչե՞ր են տեղի ունեցել

Ապրիլի 3-ին Տեղապահ Բեքչյանը և Արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքարանում համայնքի որոշ ներկայացուցիչների մասկացությամբ հանդիպում են ունեցել։ Հանդիպումից հետո Բեքչյանը հայտարարությամբ է հանդես եկել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրություններին

Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների առաջին քայլը՝ պատրիարքական տեղապահի ընտրությունները կայացել են այսօր։ Տեղապահ է ընտրվել Գերաշնորհ Տ․ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացին՝ տեղապահի ընտրությունները համարելով «իրավականորեն» անընդունելի։ Նահանգապետարանի միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Բեքչյանը։