Ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը Արամ Աթեշյանին նամակ է գրել Քյոլնից։ Բեքչյանը պահաջել է չօգտագործել «Պատրիարքական գլխավոր փոխանորդի» կոչումը՝ համապատասխան ավելի վաղ ձեռք բերված համաձայնության։
Իր նամակում Գարեգին Բեքչյանը հիշեցրել է Էջմիածնում ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով Աթեշյանին չօգտագործել «պատրիարքական գլխավոր փոխանորդի» կոչումը։
Աթեշյանին ուղղված նամակը ստորև՝
Գերաշնորհ
Տ․ Արամ Արքեպս․ Աթեշյան
Հայոց Պատրիարքարան
Քումքափը
Քյոլն, 20 մարտի, 2017
Սիրելի Սրբազան եղբայր,
2017թ․մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանում գումարված եկեղեցական համագումարի ընթացքում կայացած պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքը հայտնի է Ձեզ։ Այս ընտրությունը տեղի է ունեցել մեր եկեղեցու ավանդույթներին և կարգ ու կանոնին համապատասխան։ Ուստի՝ ամեն առիթով նահանգապետարանից եկած նամակը հրապարակելը եկեղեցական իշխանության կամքի վրա շուք տարածելու տպավորություն է ստեղծում։ Հետևաբար հանձնարարում եմ ետ կանգնել նման կեցվածքից, հատկապես հարգելու համար Հայոց Եկեղեցու կարգն ու կանոնները։
Անհրաժեշտ եմ համարում նաև հիշեցնել, որ պետք է բծախնդրորեն հաշվի առնել 2017թ․ փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ կայացած մեր միասնական խորհրդակցության արդյունքում հրատարակած հայտարարությունը, որում նշվում է․ «․․․Ըստ եկեղեցական կանոնակարգի՝ Տեղապահի ընտրությամբ դադարում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները»։ Ուստի վստահ եմ, որ նաև Ձեր՝ ինչպես բարձրաստիճան եկեղեցականի առաջնահերթ պարտականությունն է պահել եկեղեցու ավանդույթը և գործել համապատասխանաբար։ Հետևելով այս պարտավորությանը՝ թելադրում եմ այսուհետ դադարեցնել «ընդհանուր փոխանորդի» գործունեությունը և մանավանդ պատրիարքարանի կողմից թերթերին տրված ծանուցումներում խուսափե նման արտահայտություններից։
Միևնույն ժամանակ կուզեի Ձեզ տեղյակ պահել, որ այսուհետ Գերշ․ Տ․ Սահակ Քպս․ Մաշալյանը տեղապահի փոխանորդն է և իմ բացակայության պայմաններում նա է հսկելու տեղապահական բոոր աշխատանքները։
Բացի այդ՝կխնդրեմ ինձ ուղարկել նահանգապետարանի հանդիպման համար Ձեր գրած դիմումի օրինակը, եթե արդեն գրել եք։
Գարեգին Արքեպս․ Բեքչյան
Պատրիարքական տեղապահ
Բեքչյանը նաև նամակ է գրել Եպիսկոպոս Սահակ Մաշալյանին․
Սիրելի սրբազան,
Այսօրվանից Ձեզ նշանակում ենք Տեղապահի փոխանորդի և Պատրիարքական փոխանորդի աշխատանքներն իրականացնել՝ հատկապես մեր բացակայության ժամանակ։ Կասկած չունենք, որ Աստծո կամքով անելու եք ամեն հնարավորը։ Ելնելով Ձեր փորձառությունից՝ վստահ ենք, որ ջանք չեք խնայի և Ձեր պարտականությունները կանեք ըստ արժանվույն։
Եղբայրական սիրով՝
Ուժ և գորով ենք մաղթում
Արքեպիսկոպոս Գարեգին Բոքչյան
Պատրիարքական տեղապահ