«Արդարություն և զարգացում» կուսակցության Շիշլիի շրջանային խորհուրդը քրիստոնյա համայնքների համար Մեծ պահքի ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը։ Քայնաքը խոսել է նաև հայոց պատրիարքական ընտրությունների մասին։
Մարտի 28-ին ԱԶԿ
Շիշլիի շրջանային խորհուրդը քրիստոնյա
համայնքների հիմնադրամների ներկայացուցիչների,
ինչպես նաև հոգևոր առաջնորների համար
ընթրիք է կազմակերպել։ Կազմակերպված
ընդունելությանը քրիստոնեական համայքներից
մեծ թվով աշխարհիկ և հոգևոր առաջնորդներ
են մանսակցել։ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը,
Թուրքիայի հրեաների հոգևոր առաջնորդ
Իսհակ Հալեվին, Փոքրամասնական հիմնադրամների
ներկայացուցիչ Թորոս Ալջանը, Սահակ
եպիսկոպոս Մաշալյանը և այլ համայնքների
բարձրաստիճան ներկայացուցիչներ ներկա
են գտնվել ընդունելությանը։
Ընթրիքը սկսել
է Աթեշյանի աղոթքով, որից հետո ելույթներ
են ունեցել ԱԶԿ Շիշլի շրջանային խորհրդի
նախագահ Ֆուաթ Գյունդայը, Բեյօղլուի
քաղաքապետ Ահմեդ Միսբահ Դեմիրջանը,
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը,
ով ընդգծել է համակեցության կարևորությունն
ու ելույթի մեծ մասը նվիրել ապրիլի 16-ին
կայանալիք սահմանադրական փոփոխությունների
համագումարին։ Ընթրիքն ավարտվել է
Ստամբուլի մուֆտիի տեղակալ Օմեր Էրդեմի
աղոթքով։
Հայոց պատրիարքական
ընտրությունների առնչությամբ լրագրողների
հարցին փոխվարչապետ Քայնաքը պատասխանել
է․ «Պատգամավորներ Կարո Փայլանը, Սելինա
Դողանը, Մարգար Եսայանը զանգահարել են
ինձ։ Իրենց էլ եմ ասել՝ կարող ենք ընդհանուր
հայտարարի գալ, դյուրին է։ Սակայն մեզ
մինչև ապրիլի 16-ը ժամանակ տվեք»։