Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն սկսել են քվեարկել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։ Վեց երկրներում և մաքսակետերում տեղակայված ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը սկսել է։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի որոշման համաձայն՝ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն այսօրվանից սկսել են քվեարկել ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեի համար։
Քվեարկության գործընթացը սկսում է տեղական ժամանակով ժամը 09։00-ին և ավարտվում է երեկոյան՝ ժամը 21։00-ին։ Թուրքիայի քաղաքացիները կարողանալու են մասնակցել քվեարկությանն ամեն օր՝ նշված ժամերին։
Արտերկրում գտնվող ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվելու է ապրիլի 9-ին։
Մաքսակետային ընտրատեղամասերը նույնպես գործում են
Սահմանային մաքսակետերում և օդանավակայաններում գործող ընտրատեղամասերում քվեարկությունը նույնպես սկսել է։
Թրաքյայի մաքսային և առևտրային շրջանային տնօրինության հսկողության տակ գտնվող մաքսակետերում քվեատուփեր են տեղադրվել․ Քափըքուլեում՝ երեք, Համզաբեյլի, Իփսալա, Դերեքյոյի մաքսակետերում մեկական քվեատում է տեղադրվել։
Ստամբուլի Աթաթյուրք օդանավակայանում՝ մեկնման և ժամանման տերմինալներում 12 քվեատուփեր են գործելու։ Սահմանային մաքսակետերում ընտրական գործընթացը շարունակվելու է մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 17։00-ն։
57 երկրներում քվեատուփ
Ամերիկայի միացյալ նահանգներում ընտրական գործընթացն ապրիլի 1-ից է սկսելու։ Եվրոպական որոշ երկրներում ընտրական գործընթացն ավարտվելու է ապրիլի 7, 8 կամ 9-ին։ 57 երկրներում գործող 120 ներկայացուցչություններում քվեատուփեր են տեղադրվելու։ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեին արտերկրում բնակվող 2 մլն 927 հազար Թուրքիայի քաղաքացի է մասնակցելու։ Ընտրողների ամենամեծ թիվը Գերմանիայում է՝ 1 միլիոն 423 հազար։