ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ
Դեղիրմենքյոյի հայկական եկեղեցին՝ գանձ որոնողների նոր թիրախ
1800-ական թվականներին Երզնկայում (Էրզինջան-Erzincan) կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին գանձ որոնողների պեղումների հետևանքով վերածվել է ավերակների։
Գալֆայան դպրոցի պատին ռասիստական գրություն
Ստամբուլի Ուսկուդար (Սկյուտար) թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին անհայտ անձիք «տանջանքը հային» խոսքերն են գրել։
9 տարվա կարոտով․ Հրանտ Դինքի հիշատակին
Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նրա հիշատակը վառ պահելու համար թերթի շենքի դիմաց ենք։
Կյանքին հրաժեշտ է տվել Դիարբեքիրցի Սարգիս Էքենը
Դիարբեքիրի ամենատարեց հայերից Սարգիս Էքենը 86 տարեկան հասակում հրաժեշտ է տվել կյանքին։ Էքենն օրեր շարունակ ինտենսիվ խնամքի տակ էր։
Պայթյուն Քիլիսի դպրոցներից մեկի բակում
Պայթյուն է տեղի ունեցել Քիլիսում գտնվող Էյուփ Գյոքչէիմամ միջնակարգ դպրոցի բակում․ կա մեկ զոհ, 3 վիրավոր։
Գիտնականների նկատմամբ հետաքննություն՝ 301-րդ հոդվածով
Ստամբուլի գլխավոր դատախազությունը «Գիտնականները հանուն խաղաղության» նախաձեռնության անդմաների դեմ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսել:
«Գիտնականները հանուն խաղաղության»-ը և Էրդողանի քննադատությունը
Թուրքիայի նախագահ Էրդողանը դեսպանությունների խորհրդաժողովի ընթացքում անդրադարձել է «խաղաղության հռչակագիրը» ստորագրած 1128 գիտնականներին․ «Հե՜յ մտավորականության սևագրե՛ր, դուք խավար եք»։
Պայթյուն Սուլթանահմեդում. կա 10 զոհ
Սուլթանահմեդի հրապարակում պայթյուն է տեղի ունեցել։ Կան վիրավորներ։ Ըստ նախնական տվյալների կա 10 զոհ, 15 վիրավոր։
Դինքի գործին հետևող դատախազը հեռացվել է հետաքննությունից
Դինքի սպանության գործում պաշտոնատար անձանց դեմ մեղադրական ակտ կազմած Գյոքալփ Քյոքչյուն, ով դեռ շարունակում է ղեկավարել Դինքի սպանության մեջ հանցավոր կազմակերպության դատական գործը, ստիպված է Դինքի գործով հետաքննությունը ուրիշ դատախազի հանձնել։
Աբդուլլահ Դեմիրբաշ. «Կրակի վրա ջուր ենք լցնելու»
Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ խոսեցինք հակամարտության, Սուրում տեղի ունեցածների, խաղաղ կարգավորման գործընթացի մասին։ Զրույցի ընթացքում Դեմիրբաշը ամենաշատը «հույս» բառն օգտագործեց։ Նա ասաց․ «Մենք քաղաքականության մեջ անհրաժեշտ գինը «վճարենք», միայն թե ժողովրդավարությունը զարգանա»։ Այս օրերին, երբ առօրյան ավելի է դժվարանում, և քաղաքականությունն էլ ավելի է բթանում, Աբդուլլահ Դեմիրբաշի երկխոսության կոչին ունկընդիր եղանք։