Գիտնականների նկատմամբ հետաքննություն՝ 301-րդ հոդվածով

Ստամբուլի գլխավոր դատախազությունը «Գիտնականները հանուն խաղաղության» նախաձեռնության անդմաների դեմ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսել:

Ստամբուլի հանրապետական դատախազությունը, Քյուչուքչեքմեջեի հանրապետական դատախազությունը, Անատոլիայի հանրապետական դատախազությունը և Բաքըրգյուղի հանրապետական դատախազությունը «Գիտնականները հանուն խաղաղության» նախաձեռնության անդմաների դեմ պաշտոնական  հետաքննություն են սկսել: 

Հետաքննությունը սկսել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը նախատեսում է 6 ամսից 2 տարվա ազատազրկում «Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակավ վիրավորելու» համար, ինչպես նաև Ահաբեկչության դեմ պայքարի օրենքի 7-րդ կետի համաձայն, որը 1-ից 5 տարվա ազատազրում է նախատեսում «ահաբեկչական կազմակերպության քարոզի» համար:

 

Անատոլիայի հանրապետական դատախազություն

Անատոլիայի հանրապետական դատախազությունը, «Գիտնականները հանուն խաղաղության» նախաձեռնության կողմից հրապարակված հռչակագիրը ստորագրելու պատճառաբանությամբ, իր իրավասության տարածքում գտնվող համալսարանների 82 դասախոսի դեմ հետաքննություն է սկսել:

Բաքըրգյուղի հանրապետական դատախազություն

Բաքըրգյուղի հանրապետական դատախազությունը «Գիտնականները հանուն խաղաղության» անդամների դեմ «ահաբեկչական կազմակերպության քարոզի» մեղադրանքով է հետաքննություն ստացել:

Արել համալսարանը հեռացրել է դասախոսներին

Արել համալսարաը «Այս հանցագործությանը մասնակից չենք դառնալու» վերնագիրը կրող գրությունը ստորագրած 5 գիտնականի հոռացրել է համալսարաից՝ մինչև նրանց նկատմամբ հետաքննության ավարտը:

 

Գազիանթեփի համալսարանի դասախոսների նկատմամբ  հետաքննություն

«Այս հանցագործությանը մասնակից չենք դառնալու» վերնագիրը կրող գրությունը ստորագրած և Գազիանթեփի համալսարանում աշխատող 4 գիտնականի նկատմամբ նույնպես հետաքննություն է սկսել: