Դեմիրթաշն ու ԺԺԿ 10 պատգամավոր ձերբակալվել են

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ոի Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության պատգամավորներ Ֆերհաթ Օնջուն, Լեյլա Բիրլիքը, Սելմա Ըրմաքը, Աբդուլլահ Զեյդանը, Իդրիս Բալուքենը, Սըրրը Սուրեյյա Օնդերը, Զիյա Փիրը, Նուրսել Այդողանը, Գյուլդեր Յըլդըրըմը գիշերն իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են։

Ձերբակալությունների առնչությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարաություն է արել, որում նշված է, որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ) պատգամավորներ Ֆայսալ Սարըյըլդըզը և Թուբա Հեզերը արտերկրում գտնվելու պատճառով չեն ձերբակալվել։

Պատգամավորները ձերբակալվել են իրենց տներում իրականացված ոստիկանական գործողությունների ընթացքում։ Կուսակցության համանախագահ Դեմիրթաշի տանը, ինչպես նաև կուսակցության կենտրոնական շենքում ոստիկանությունը խուզարկություն է իրականցրել։ 

Թուրքիայի ՆԳՆ հայտարարությունը․

Թուրքիայի ՆԳՆ գիշերը իրականացված ոստիկանական գործողությունների մասին հայտարարություն է տարածել։ «Ընթացող հետախուզական աշխատանքների շրջանակներում ցուցմնունքի չներկայացած ԺԺԿ պատգամավորներ Ֆերհաթ Էնջուն, Լեյլա Բիրլիքը, Սելմա Ըրմաքը, Աբդուլլահ Զեյդանը, Սելահաթթին Դեմիրթաշը, Իդրիս Բալուքենը, Ֆիգեն Յուքսեքդաղ Շենօղլուն, Սըրրը Սուրեյյա Օնդերը, Զիյա Փիրը, Գյուլսեր Յըլդըրըմը և Նուրսել Այդողանը ձերբակալվել են»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ԺԺԿ պատգամավորներ Ֆայսալ Սարըյըլդըզին և Տուբա Հեզեր Օզթուրքին ևս ձերբակալելու որոշում կա, սակայն նրանք չեն ձերբակալվել, քանի որ արտերկրում են գտնվում։ Ձերբակալության որոշում կայացված Իմամ Թաշչըերի և Նիհաթ Աքդողանի հետ կապված գործողությունները շարունակվում են։

Հետաքննությունները վարող դատախազություններ

ԺԺԿ համանախագահներ Դեմիրթաշի, Յուքսեքդաղի, Անկարայից պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի, Դիարբեքիրից պատգամավոր Զիրա Փիրի, Մարդինից պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմի ձերբակալության որոշումը կայացվել է Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից։

ԺԺԿ Դիարբեքիրի պատգամավոր Նուրսել Այդողանի, Շըրնաքի պատգամավորներ Ֆերհաթ Էնջուի և Լեյլա Բիրլիքի հետաքննությունը վարում է Շըրնաքի, իսկ Հաքքարիի պատգամավորներ Սելմա Ըրմաքի և Աբդուլլահ Զեյդանի հետաքննությունը Հաքքարիյի հանրապետական գլխավոր դատախազությունը։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ