Բասկըն Օրան․ «Կարճ ժամանակում Թուրքիան շատ կխոշտանգվի»

Ակօս թերթի թղթակից Բասկըն Օրանը մեկնաբանեց ընտրության արդյունքները

Հույս ունեմ՝ Քանդիլն ու Բահչելին կխրատվեն։

Էրդողանը շահարկեց «թող արյուն հոսի» ասողներին և հաղթեց։ Այժմ ներքին դինամիկաները սարսափելիորեն արագանալու են, քանի որ Էրդողանը ավելի անհեթեթ է դառնալու՝ այս ընտրության արդյունքներն ընկալելով որպես կռվի քաղաքականության հաղթանակ։

Սա էլ կհանգեցնի Թուրքիայի անկառավարելիությանը և կվերածի այն մի վայրի, որտեղ անհնար է ապրել։ Հետո Թուրքիան շատ կխոշտանգվի։ Կարճ ժամանակում Թուրքիան կսովորի քվեատուփից դուրս եկած ֆաշիզմը թաղելը (մի ֆենոմեն, որ Թուրքիան չէր տեսել մինչ այժմ) և շատ կհզորանա։

Մինչ այդ «խաղաղություն և ժողովրդավարություն» բացականչողները պետք է միավորվեն Էրդողանի համակարգի դեմ։ Ես անձամբ պատրաստ եմ համագործակցել յուրաքանչյուրի հետ՝ անկախ նրանց գաղափարախոսությունից, ում  այս անհեթեթությունը կհարվածի։

 

 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ


Yazar Hakkında

Baskın Oran