ԴԻՆՔԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի սպանության գործը՝ «անջատողական գործողություն»

Հրանտ Դինքի սպանության գործով կազմված մեղադրական եզրակացության հավելվածի մեջ տեղ գտած մի փաստաթղթից հայտնի է դառնում, որ 2011թ․ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (Milli İstihbarat Teşkilatı) հետևել է հայ, հույն և մյուս ոչ մահմեդական խմբերին և արդյունքները գրանցել «Էթնիկ անջատողական գործողություններ» վերնագրի ներքո։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործին հետևող դատախազը հեռացվել է հետաքննությունից

Դինքի սպանության գործում պաշտոնատար անձանց դեմ մեղադրական ակտ կազմած Գյոքալփ Քյոքչյուն, ով դեռ շարունակում է ղեկավարել Դինքի սպանության մեջ հանցավոր կազմակերպության դատական գործը, ստիպված է Դինքի գործով հետաքննությունը ուրիշ դատախազի հանձնել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Արդյո՞ք ժանդարմերիայի 3 ներկայացուցիչ է եղել սպանության վայրում

Հրանտ Դինքի սպանության դեպքի վայրում գտնվող տեսախցիկների տեսագրությունները նորից օրակարգում են, քանի որ հավանականություն կա, որ տեսագրություններում հայտնված մարդկանցից մի քանիսը ժանդարմերիայի ներկայացուցիչներ են։
ԱՌՕՐԵԱՅ Դինքի սպանության գործով մեղադրականը Թուրքիայի ՆԳՆ-ում է

Դինքի սպանության գործում պատկան մարմինների վերաբերյալ մեղադրականի ընդունումից հետո հետաքննության դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրականի պատճեն ուղարկել է Թուրքիայի ՆԳՆ, որպեսզի կասկածյալ պետական պաշտոնյաների նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացվեն։
ԱՌՕՐԵԱՅ Դինքի սպանության գործով մեղադրական ակտը դատարան է ուղարկվել

Դինքի սպանության գործով պաշտոնատար անձանց առնչությամբ մեղադրական ակտն ուղարկվել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարան։ Մեղադրական եզրակացությունը երկու անգամ հետ էր ուղարկվել գլխավոր դատախազի կողմից։
ԱՌՕՐԵԱՅ Դինքի դատավարություն․ Հանրային պաշտոնատար անձանց դեմ մեղադրական ակտը հետ վերադարձվեց

Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության դատախազ Գյոքալփ Քյոքչուի` հանրային պաշտոնատար անձանց մասին կազմած մեղադրական ակտը Ստամբուլի Հանրապետություն գլխավոր դատախազության կողմից հետ է վերադարձվել դատախազությանը։