Դինքի սպանության գործով մեղադրականը Թուրքիայի ՆԳՆ-ում է

Դինքի սպանության գործում պատկան մարմինների վերաբերյալ մեղադրականի ընդունումից հետո հետաքննության դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրականի պատճեն ուղարկել է Թուրքիայի ՆԳՆ, որպեսզի կասկածյալ պետական պաշտոնյաների նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացվեն։

«Սաբահ»-ի (Sabah) թղթակից Դիլեք Յամանը հաղորդում է, որ Գյոքալփ Քյոքչուն մեղադրականի պատճեն ուղարկել է Թուրքիայի ՆԳՆ՝ կասկածյալ պետական պաշտոնյաների նկատմամբ համապատասխան գործողությունների իրականացման համար։

Մեղադրականում ընդգրկված 26 անունների շարքում են Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության պետ Էնգին Դինչը, հետախուզության նախկին վարչության պետ Ռամազան Աքյուրեքը, նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի հետախուզության մասնաճյուղի տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը։ Պահանջվում է Էնգին Դինչին դատապարտել 25 տարվա ազատազրկման։

Հրանտ Դինքի սպանության հարցում պատկան մարմինների պարտականությունների թերացման մեղադրանքով պատրաստված և ավելի վաղ երկու անգամ մերժված մեղադրական ակտն ավելի վաղ գլխավոր դատախազության կողմից ընդունվել և ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան էր ուղարկվել։ 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ