Մատուցած թերի ծառայությունների պատճառով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Դինք ընտանիքին փոխհատուցում է վճարելու:
«Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի դատավարությունը և հարցաքննությունը շարունակվում է: Պետական խորհուրդը հաստատել է Դինք ընտանիքի փոխհատուցման գործը: Թերի ծառայությունների պատճառով ներքին գործերի նախարարությունը Դինք ընտանիքին փոխհատուցում է վճարելու:
Երվանդ Դինքը և Խոսրով Դինքը Հրանտ Դինքի սպանությության հարցում ներքին գործերի նախարարության մատուցած թերի ծառայությունների պատճառով փոխհատուցում էին պահանջել: Ստամբուլի 10. վարչական դատարանը 2010թ. հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացրել, ըստ որի ներքին գործերի նախարարությունը 100 հազար թուրքական լիրա փոխհատուցում պետք է վճարեր:
Ստամբուլի 10. վարչական դատարանի փոխհատուցման որոշումը բողոքարկելու համար ՆԳՆ դիմել էր պետական խորհուրդ: Պետական խորհուրդը մերժել է ՆԳՆ բողոքարկումը: