Լոյս տեսած է « Խոսում են Թուրքահայերը» գիրքը ՝ որ «Լռության ձայնը» բանավոր պատմության շարքի առաջին հատորըն եւ հրատարակված է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից: Գիրքը ներկայացվել է Երեւանում `Հրանտ Դինք հիմնադրամի եւ ՀԲԸՄ Հայաստանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը մասնակիցներն անդրադարձան այնպիսի թեմաների, ինչպիսիք են բանավոր պատմությունը, հիշողությունը և Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Հայաստանից բացի ակադեմիկոսներից, գրողներից և թարգմանիչներից, միջոցառմանը ներկա էին նաև պոլսահայերը: Գիրքը թուրքերենից արեւելահայերեն է թարգմանել Արփի Աթաբեկյանը, գրքի խմբագիրն էր Անժելա Ավագյանը: «Լռության ձայնը» շարքի մյուս գրքերի արեւելահայերեն թարգմանությունները շուտով հասանելի կլինեն ընթերցողներին: