Կարևոր զարգացում Թուրքիայի պատրիարքական ընտրության գործընթացում․ Սահակ Մաշալյանը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը փակուղում է հայտնվել, որը պատրիարքարանում ճգնաժամի պատճառ է դարձել․ Հոգևոր խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը գրավոր հայտարարություն է տարածել, որով հայտնել է զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին։

Եպիսկոպոս Մաշալյանը իր հրաժարականն ազդարարող նամակում Արամ Աթեշյանին է մեղադրել։ Նա նշել է, որ հրաժարական հայտնելու որոշումը կայացրել է Աթեշյանի հետ ունեցած ժողովում վերջինիս պահվածքի հետևանքով։ Մաշալյանը նաև հայտարարել է, որ պատրիարքական ընտրություններում թեկնածությունը չի առաջադրելու։

Մաշալյանը նամակում քաղաքը լքելու մասին էլ է հայտարարել։

Հոգևոր խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի նամակը․

«Իմ պարտքն եմ համարում պատրիարքական ընտրությունների վերջին զարգացումների լույսի ներքո ժողովրդիս տեղյակ պահել ստորև ներկայացվելիք խնդիրների մասին։

Պատրիարքի անաշխատունակ դառնալուց և պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո Հայոց եկեղեցու գլխավոր խորհուրդը պատրիարքական ընտրություններ անցկանցելու որոշում էր կայացրել և սկսել էր համապատասխան գործընթացը։ Ըստ մեր ավանդությունների՝ ընտրական գործընթացը հետևյալ կերպ պետք է ընթանար․ նախ պետք է տեղապահ ընտրվեր, ապա նախաձեռնող հանձնաժողով պետք է կազմվեր, և զարգացումների մասին նահանգապետարանին տեղեկացնելով՝ պետք էր ընտրակարգի իրավական գործընթացը սկսել։ Այս գործընթացը մի քանի շաբաթ պետք է տևեր։ Սակայն այս պարզ գործընթացը, ցավոք, պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամի համառության և ձգձգելու հետևանքով ևս մեկ անգամ դադարեցվեց և մինչ այսօր ոչ մի իրավական դիմում դեռ չի ներկայացվել։

Արամ սրբազանի բացասական քայլերը հետևյալն են․

1․ Պատրիարքական աթոռը թափուր մնալուց անմիջապես հետո պետք էր տեղապահ ընտրել։ Սակայն Արամ սրբազանը ամեն տեսակի քմահաճույքներով և սպառնալիքներով խոչընդոտեց այս ընտրությունները։ Հոգևոր խորհուրդը ստիպված եղավ աչք փակել Արամ սրբազանի փոխանորդությանը՝ հաշվի առնելով որոշ զգայուն հանգամանքներ։ Դժբախտաբար, Արամ սրբազանը փոխանորդությունն իրականացրեց ոչ թե տեղապահին հարիր կերպով, այլ կուլ գնալով նախկին սովորություններին՝ գործեց ինքնագլուխ կերպով։ Այսպիսով ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե պատրիարքի բացակայության պայմաններում պատրիարքական ընտրությունների կանոնավոր ընթացքն ապահովելու համար փոխանորդի դերն ինչքան մեծ է։

2․ Եկեղեցու գլխավոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած մի հանձնաժողով ստեղծեք, որը պետք է ընտրության անցկացման համար պաշտոնական դիմում-նամակ կազմեր։ Այս հանձնաժողովը, ուսումնասիրելով նախորդ դիմումները, դրանց հիմնական տարրորով նամակ կազմեց։ Դիմումը տեղեկատու նամակի տեսքով պետք է լիներ։ Նամակում պետք է նշվեր պատրիարքական ընտրության նախաձեռնող խմբի գոյության մասին և տեղեկացվեր, որ անունները ավելի ուշ ներկայացվելու են նահանգապետարանին։ Արամ սրբազանը սրտաճմլիկ դիմադրություն ցույց տվեց՝ պահանջելով չնշել նախաձեռնող խմբի առկայության մասին և ընտրությունների անցկացման համար պետությունից թույլտվություն խնդրել։ Ընդհանուր հայտարարի շուրջ գրված դիմում-նամակը չօգտագործվեց՝ սպասելով նահանգապետարանի պատասխանին։

3․ Այդ ընթացքում հարգելի Պետրոս Շիրինօղլուն, որպես Սուրբ փրկիչ հիվանդանոցի ղեկավար խորհրդի նախագահ, հանդիպեց նախագահին և հայտնեց ավետիսը, որ համայնքի ընտրական խնդիրները կարգավորվելու են հանրաքվեից հետո։ Այս լուրը պետք է որ արագացներ ընտրական գործընթացը։ Սակայն այս լավ լուրը Արամ սրբազանի համար ընտրություններից խույս տալու մեկ այլ պատրվակ դարձավ։ Առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու հայտարարեց, որ ընտրության անցկացման դիմում չի ներկայացնելու՝ այսպիսով նաև խախտելով հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդի օրը համայնքին տված իր խոստումը։ Հոգևոր խորհուրդը և ես՝ այդ խորհրդի նախագահս, այդ լուրը լրատվամիջոցներից ենք լսել։

Այսօր՝ 2017թ․ փետրվարի 13-ին, հոգևոր խորհուրդի հանդիպման օրակարգում այս խնդիրն էր։ Արամ սրբազանն իր միջոցներով, կապրիզներով, սպառնալից մոտեցուներով, ժողովը լքելու սպառնալիքներով կարողացավ շահարկել ժողովը և հասնել նրան, որ Հոգևոր խորհուրդը մերժի Սահակ սրբազանի առաջարկը։ Իսկ առաջարկս հետևյալն էր․ 

Նախագահից ոչ պաշտոնական ճանապարհներով մեզ հասած լուրերը պետք է արագացնեին պատրիարքական ընտրության աշխատանքները։ Կարող էինք չորեքշաբթի օրն անմիջապես նոր նախաձեռնող խորհուրդ կազմել, հինգշաբթի օրը՝ դիմումը ներկայացնել նախանգապետարան և դիմում-նամակի բովանդակությունը ներկայացնել ժողովրդին։ Այսպիսով կարող էինք հանգիստ խղճով սպասել հանրաքվեին հաջորդող ընտրույան տարեթվի հաստատմանը։ Հոգևոր խորհրդից ժողովրդի ակնկալած ողջամիտ և արժանապատիվ մոտեցումը կլիներ սա։ Այս առաջարկս մերժվեց։

«Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն անցկացվելու, քանի դեռ Արամ սրբազանը պատրիարքի փոխանորդ է։ Պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո, գնալով խորացող քաոսի պայմաններում բոլորը համակարծիք են, որ ստեղծված իրավիճակը Արամ սրբազանի օրոք ոչ միայն չի կարգավորվի, այլ ավելի կվատթարանա»։ 


Սակայն հարցն արդեն հանրաքվեից հետո դիմում ներկայացնելու մեջ չէ։ Արամ սրբազանը կարողացավ հին մեթոդներով Հոգևոր խորհրդին ստիպել որոշում կայացնել՝ սպասելու պետության՝ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ։ Ստացվում է, որ նախաձեռնող խորհուրդը ստեղծվելու է ընտրության թույլտվությունը ստանաուց հետո։ Փորձել եմ իրեն ընկերաբար բացատրել, որ իրավաբանորեն աշխարհիկ պետությունից նման թույլտվություն երբեք չի ստացվելու, և ընտրությունները ոչ թե մնալու են գալիք գարնանը, այլ փակուղի են մտնելու։ Սակայն Արամ Աթեշյանը, ով ակնհայտորեն նախաձեռնող խորհրդից ավելի է վախենում, քան սատանայից, այս հարցում էլ կարողացավ իր նպատակին հասնել։ Կարճ ասած՝ այս ընտրությունները հարաքվեից հետո էլ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ։ Քանի՞ցս է այս հնացած կերակուրը հրամցվելու այս մոլորված ժովորդին և նրանք դեռ քանի՞ցս են ախորժակով ուտելու դա։ Կներեք, բայց ստամոքսս արդեն չի ընդունում դա։ 

Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն անցկացվելու, քանի դեռ Արամ սրբազանը պատրիարքի փոխանորդ է։ Պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո, գնալով խորացող քաոսի պայմաններում բոլորը համակարծիք են, որ ստեղծված իրավիճակը Արամ սրբազանի օրոք ոչ միայն չի կարգավորվի, այլ ավելի կվատթարանա։ Անհնար է այս հարցի շուրջ Արամ սրբազանի արարքները գնահատել որպես ակամա և պարզ սխալներ։

1․ Եկեղեցու գլխավոր խորհուրդի՝ պատրիարքի ընտրության որոշումն անմիջապես չի իրականացրել, ընդհակառակը՝ փոխանորդի բոլոր լիազորություններն օգտագործել է ընտրությունները հետաձգելու համար։

2․ Իրենից ավելի բարձր իրավասություններ ունեցող Հոգևոր խորհրդի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունն անուշադրության է մատնել, զարգացումների մասին տեղյակ չի պահել և ինքնագլուխ կերպով որոշել է ընտրության իրականացման համար դիմում չներկայացնել։ Այսպիսով Արամ սրբազանը եկեղեցու գլխավոր խորհրդի և Հոգևոր խորհրդի առջև ծանր կարգապահական խախտումներ է թույլ տվել։

3․ 1717 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցու պատմության մեջ ոչ մի անգամ պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռը 9 տարի թափուր չի մնացել։ Լիազորությունները շահագործելով՝ 9 տարի շարունակ կատարած մանիպուլացիաները, պաշտոնը և լիազորությունները անձնական շահի համար օգտագործելը հանցանք է և եկեղեցական օրենքների համաձայն պատիժ է նախատեսում։ 

Սակայն վախկոտների բանակի նմանվող հոգևորականների այս ամբոխի կողմից պատժվելու մասին խոսք չի կարող լինել։ Այլևս անհնար է, որ ամեն տեսակ սկանդալներով հայտնի Արամ սրբազանի հետ նույն ճանապարհով քայլեմ։

1․ Հոգևոր խորհրդի նախագահությունից հրաժարվում եմ։

2․ Հոտած, անգամ կոյուղու պես բուրող «Հովակիմ 1461» հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից հրաժարվում եմ։

3․ Համայնքային և եկեղեցական հարցերում անզգա և անտարբեր մի ազգի, մի մարդու քմահաճույքներն ամեն կերպ ողջունող, ներպարփակ, անհեռատես փոքրամասնական կառույցների ղեկավարներին այսուհետ ծառայել չեմ ցանկաում։ Լքում եմ այս քաղաքը։

4․ Գանք այն հարցին, որ տանջում է բոլորին․ պատրիարքի թեկնածու չեմ։ Կյանքիս մնացած արգասաբեր տարիները ավելի իմաստալից գործերի եմ նվիրելու։ Մի շարք թեկնածուներ կան, որ այդ աթոռի ցմահ սիրահարն են։

Հոգևորականնե՛ր, ղեկավարնե՛ր և ժողովու՛րդ, ինձ միայնակ եք թողել։ Պարտության ճիչ է սա։ Սակայն միայն ես չեմ պարտվել, բոլորդ էլ պարտված եք։ Եվ նորից միայն մեկ հոգի է հաղթողը։ Աստվա՛ծ մեզ օգնական։ 

Եպիսկոպոս Սահակ Մաշալյան

13-ը փետրվարի, 2017թ․

Քումքափը