«Հրանտ Դինք» հիմնադրամի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ ջանքերով Ստամբուլում կազմակերպված «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն, փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, երիտասարդ հայ ուսումնասիրող Հրակ Փափազյանը ներկայացրեց իր «Հայերն ու այլ հայերը Թուրքիայում» վերնագրով աշխատությունը, որը դոկտորական աշխատության նախնական ուսումնասիրության տվյալների վրա է հիմնված։ Դոկտորական աշխատության համար Հ.Փափազյանը երկար ժամանակ անցկացրել է Թուրքիայում` շփվելով տեղի հայերի տարբեր խմբերի հետ:
-Կպատմե՞ք Ձեր կյանքի պատմությունն ու այն, թե ինչպես սկսեցիք աշխատել Թուրքիայի հայերի թեմայով:
-
Ծնվել եմ 1991թ.-ին Բեյրութում: Սովորել եմ
հայկական վարժարանում: Լիբանանի ամերիկյան
համալսարանի հաղորդակցության ֆակուլտետն
ավարտելուց հետո Օքսֆորդի համալսարանում
սոցիալական մարդաբանությանթեմայով թեզս պաշտպանեցի: Կարելի է ասել,
որ դեպի մարդաբանությունանցումիս հիմնական պատճառը հայ լինելս
էր:
Մինչև համալսարան ընդունվելս փակ
հայկական միջավայրում էի գտնվում, օտարազգի
ոչ մի ընկեր չունեի: Համալսարանում սկսեցի
ինքս ինձ հարցեր տալ ինքնությանս մասին:
Մեծանալով գետտոյի վերածված մի շրջապատում,
ես սովորել էի, որ ես հայ եմ և իմ հայրենիքը
Հայաստանն է:
Շուրջս գտնվող մյուս մարդկանց ինքնություններն իմինից տարբեր էին, հեռու էին իմ հայկական ինքնությունից: Սկսեցին ի հայտ գալ իմ հայկական ինքնության հետ կապված մի շարք հարցեր:
Քանի
որ ես ամեն ինչը քննող մարդ եմ, չկարողացա
շարունակել կյանքս մինչ այդ ինձ մատուցված
ամեն բանն այդպես ուղղակի ընդունելով:
Սկսեցի հարցեր տալ այն ուղղությամբ,
թե «Ինչո՞ւ է իմ հայրենիքը Հայաստանը կամ
Արևմտյան Հայաստանը», «Ինչո՞ւ ծննդավայրս
հայրենիքս չէ», «Այս ամենը բնակա՞ն է, թե
ոչ»…
Մյուս կողմից էլ Լիբանանում
ստացածս կրթությունն ավելի շատ տեխնիկական
էր և տեսական մասը թույլ էր մնացել:
Ահա այս երկու պատճառներով սկսեցի զբաղվել մարդաբանությամբ: Մտածեցի, որ այդպես կգտնեմ ազգային ինքնությանս հետ կապված հարցերի պատասխանները: Եվ չսխալվեցի: Ստամբուլի հայերի հետ առաջին կապերս էլ այդ ժամանակ հաստատեցի:
Որոշեցի
թեզս գրել Ստամբուլի հայկական համայնքի,
այլ կերպ ասած` Թուրքիայի քրիստոնյա հայ
համայնքի շուրջ: Թուրքիայի հայ համայնքը
դրսից շատ հետաքրքրական է: Խոսքը գնում
է 2013-2014թթ.-ի մասին: Դրանից 6 տարի առաջ
սպանվեց Հրանտ Դինքը, հետո Սևակ Բալըքչըն,
ՄարիտսաՔյուչյուքը… Մյուս կողմից համայնքի մեջ
ինչ-որ շարժ սկսվեց: Սկսեցի նույն
համալսարանում դոկտորական աշխատանք գրել
և այս անգամ ավելի լայն մի թեմայի` Թուրքիայի
բոլոր հայերի թեմայի շուրջ աշխատելու
համար եկա Թուրքիա:
-
Թուրքիայի հայերին երեք հիմնական խմբի
եք բաժանում: Կպատմե՞ք այդ մասին:
-
Այո, Թուրքիայի հայերին երեք խմբի եմ
բաժանում: Իհարկե, կան նաև ենթախմբեր:
Առաջինը
Ստամբուլում ապրող ավանդական հայկական
համայնքն է, այլ կերպ ասած` քրիստոնյա
հայերը: Լոզանի պայմանագրի համաձայն`
Թուրքիայում միայն այլադավաններն են
փոքրամասնություն համարվում և հայկական
բնակչության հետ կապված թվերը որպես
քրիստոնյա գրանցված հայերին են վերաբերվում:
Այդ իսկ պատճառով այս խմբի մասին խոսելիս
օգտագործում եմ քրիստոնյա բառը: Այսինքն`
պետության կողմից պաշտոնապես որպես հայ
գրանցված հայեր:
Երկրորդ խումբը
Հայաստանի անկախացումից հետո Ստամբուլ
եկող և հիմնականում փախստականի կարգավիճակով
աշխատող հայաստանցի հայերն են:
Իսկ
երրորդ խումբը մահմեդական հայերն են: Այս
խմբին ես դասում են այն հայերին, որոնք
մահմեդական լինելով հանդերձ ասում են
«Ես հայ եմ», կամ էլ պարզապես իրենց
անձնագրերում գրանցվում են որպես
մահմեդական:
-
Այս խմբերի համար ի՞նչ է նշանակում հայ
լինել:
-
Այս խմբերից ամեն մեկի համար հայ լինելը
տարբեր իմաստ է կրում: Քրիստոնյա համայնքի
համար հայ լինելու ամենակարևոր գործոնը
քրիստոնյա լինելն է, հայկական
եկեղեցու անդամ լինելն է: Այս մոտեցումը
առկա
էամենուր: Սակայն այստեղ կա նաև Լոզանի
ազդեցությունը: Երբ առաջին անգամ տեսա
1950-ականներին տրված թուրքական անձնագրի
կրոնի բաժնում «հայ» բառը` շատ զարմացա:
Չգիտեի, որ սա արտացոլվել է անգամ պետական
փաստաթղթերում:
Այսինքն` քրիստոնյա հայ էլ չէ, հենց հայ
էր գրված կրոնի բաժնում: Գործնականում
էլ է այդպես: Օրինակ` մեր օրերում հայկական
առաքելական եկեղեցու անդամ չհանդիսացող
երեխաները հայկական դպրոցներ չեն
գրանցվում: Դպրոցներն էլ քրիստոնյա
հայերին են պատկանում, հայկական դպրոցները
եկեղեցուն են պատկանում:
Հայաստանից
եկող խմբերի համար հայկական ինքնության
ամենակարևոր սյուներից մեկը Հայաստանն
է: Այս կետում նրանց և տեղի ավանդական հայ
համայնքի ճանապարհները բաժանվում են և
այդ իրավիճակը առիթ է հանդիսանում, որպեսզի
այս երկու խմբերը քննարկման տակ դնեն
միմյանց հայությունը:
Բացի այդ`
Հայաստանից եկող խմբերի համար գոյություն
ունեն որոշակի բարոյական արժեքներ և
նրանց պատկերացմամբ «կարգինհայը» պետք է տեր կանգնի հենց այդ
արժեքներին: Հակառակ դեպքում նրանք սկսում
են հարցականի տակ դնել դիմացինի հայ
լինելը:
Մահմեդական հայերը` ի
տարբերություն մյուս երկու խմբերի,
փորձում են ինչ-որ կերպ ձևավորել իրենց
հայկական ինքնությունն ու աշխատում են,
չենթարկվելով պետության կամ կրոնական
կազմակերպությունների ազդեցությանը,
ապրել որպես հայ: Այս խմբի համար հայ
լինելը նման է դեպի անցյալը վերադառնալու
մի գործընթացի: Օրինակ` երբ Մեհմեդի
ընկերուհին նրան քուրդ է անվանում այն
պատճառով, որ նա մեծացել է քրդական
միջավայրում և մահմեդական է, Մեհմեդի
պատասխանը հետևյալն է լինում. «Ոչ, ես հայ
եմ: Պապիկիս անունը Մկրտիչ էր, իսկ նրա
հոր անունը Գևորգ: Գուցե մենք փոխել ենք
մեր կրոնը, բայց քանի դեռ անցյալի այս
անունները չեն փոխվում, ես էլ կշարունակեմ
հայ մնալ, ազգությունս հայ է»:
-Կմանրամասնե՞ք
այս երեք խմբերի միջև եղած
փոխհարաբերությունները:
-
Հայաստանցի հայերի և մահմեդականհայերի միջև շատ քիչ շփում կա: Հայաստանցիներից
շատերը բավականաչափ տեղեկացված չեն
մահմեդական հայերի մասին: Հարցնելու
ժամանակ էլ շատ բարիդրացիական չեն
արձագանքում: Նրանք էլ չեն կարողանում
իրար կողքի դնել «իսլամ»
և «հայ»
տերմինները: Սակայն Ստամբուլի քրիստոնյա
հայերի աստիճան կոշտ դիրքորոշում էլ
չունեն այս հարցում: Քանի որ Թուրքիայի
հայերի համար քրիստոնեությունն ու
հայությունը ընկալվում են որպես իրար
շատ մոտ հասկացություններ, «մահմեդական
հայ» հասկացությունն ընկալելը բարդ է:
Կան, իհարկե, իմացողներ, ընդունողներ,
սակայն ես խոսում եմ ավելի լայն զանգվածների
ընդհանուր հայացքների մասին: Նրանց համար
անհավատալի, երբեմն էլ անընդունելի է, որ
մեկը կարող է հայ լինել և նամազ անել:
Իսկ
ահա մահմեդական հայերը չեն քննարկում ոչ
հայաստանցիների, ոչ էլ Ստամբուլի քրիստոնյա
հայերի ինքնությունները: Որովհետև նրանք
զբաղված են իրենց հայկական ինքնությունը
ետ բերելովկամ ապացուցելով:
Իհարկե, նրանքարտահայտվում են այն մասին, որ քրիստոնյա
հայերի կողմից մերժված են: Նրանք չեն
ընդունվում նաև որոշակի թուրքական և
քրդական շրջանակներում: Իսկ իրենց հայ
լինելու մասին խոսելիս բախվում են
քրիստոնյա հայերի մերժման հետ։