Հայկո Բաղդատի անձնագիրն առգրավել են՝ առանց հիմնավորման

Օգոստոսի 6-ի երեկոյան ‹‹Diken ››-ի սյունակագիր, լրագրող Հայկո Բաղդատը արտրկրից վերադարձել է Թուրքիա: Վերադարձի ժամանակ օդանավակայանում ոստիկաններն առգրավել են հայազգի լրոգրողի անձնագիրը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մի շարք կազմակերպության, հաստատության աշխատակիցներ են ձերբակալվել: Նաև շարունակվում են գործողությունները լրագրողների նկատմամբ. տասնյակ լրագրողներ ձերբակալվել են, մի շարք գրագրողի անձնագիր՝ առգրավվել:

Երեկ՝ օգոստոսի 6-ին, լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրը ևս առգրավվել է, երբ նա արտասահմանյան այցից հետո վերադառնալիս է եղել Թուրքիա:

 

‹‹Մի քանի օր հետո կիմանաս››

Հայկո Բաղդատը նշում է, որ իր անձնագիրն առգրավող ոստիկաններն իրեն ոչ մի տեղեկություն և հիմնավորում չեն տրամադրել: ‹‹Ակօս››-ի հետ զրույցում Հայկո Բաղդատն այսպես ներկայացրեց տեղի ունեցածը. ‹‹Անձնագիրս առգրավեցին առանց որևէ հիմնավորման: Ինձ ասացին՝ միևնույնն է մոտակա օրերին կիմանաս պետճառը: Ժողովուրդների ժողովրդական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանը և Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելինա Դողանն այս հարցը բարձրացնելու են երկուշաբթի օրվա խորհրդարանական նիստին, փաստաբանս էլ պատճառներն է փորձելու պարզել: Որոշ առումով երկրից դորս գալու արգելք են սահմանել իմ նկատմամբ››: