(Շա­րու­նա­կելի) Տիգրան Մեծն ու Աժդահակը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Տիգրանը հայոց մեծագոյն թագաւորներից էր։ Աժ­դա­հակը՝ Մա­րաս­տա­նի թա­գաւո­րը, նրա դաշ­նա­կից­նե­րից էր։ Տիգ­րա­նի միւս դաշ­նա­կիցը պար­սից Կիւ­րոս ար­քան էր՝ Աժ­դա­հակի թշնա­մին։

Աժ­դա­հակը իրա­նական առաս­պելնե­րում յի­շուող չար վի­շապ Աժի Դա­հական է։ Աժի, որ կը թարգմա­նուի՝ օձ, իժ, վի­շապ։ Աժի Դա­հակա­յի դէմ մար­տի է բռնւում ամպրո­պի աս­տուած Թրա­յետաօնան, ինչպէս մեր վի­շապի դէմ մարտնչում է բո­ցեղէն Վա­հագ­նը։ Աժի Դա­հական՝ Զո­հակ ան­ուանբ, յիշ­ւում է նաեւ «Շահ-Նա­մէ»-ում՝ որ­պէս օտար բռնա­կալ թա­գաւոր։ Զո­հակի դէմ մարտնչում է Հրու­դե­նը, ով նրան յաղ­թում էր եւ շղթա­յում։ Հա­յոց վի­պաշ­խարհում Աժի Դա­հական հան­դէս է գա­լիս որ­պէս Մա­րաս­տա­նի թա­գաւոր՝ Աժ­դա­հակ ան­ուամբ։

Աժ­դա­հակը խո­րապէս մտա­հոգուած էր Տիգ­րա­նի եւ Կիւ­րո­սի դաշ­նակցու­թեամբ։ Այնքան ան­հանգիստ էր նրա սիր­տը, որ ամէն ան­գամ այս մա­սին յի­շելիս նա կորցնում էր իւր քու­նը եւ անընդմէջ յոր­դո­րում իր խորհրդա­կան­նե­րին մի հնար մտա­ծել այդ բա­րեկա­մու­թիւնը խա­թարե­լու հա­մար։

Մի օր Աժ­դա­հակը երազ է տես­նում՝ չտես­նուած ու չլսուած մի երազ։ Երա­զից խու­ճա­պահար արթնա­նալով՝ նոյն ժա­մին՝ առանց սպա­սելու լու­սա­նալուն կան­չում է իր խորհրդա­կան­նե­րին՝ պատ­մե­լու եւ խոր­հուրդ լսե­լու։

Տե­ւական լռե­լուց եւ հո­գոց ու թա­ռանչ թա­փելուց յե­տոյ, Աժ­դա­հակը ար­ցունքա­խառն սկսում է պատ­մել երա­զը։ Պատ­մում է նրանց, որ երա­զում մի ան­ծա­նօթ երկրում էր, կանգնել էր մի վսեմ ու բարձր լե­րան դի­մաց եւ նա­յում էր լե­րանը։ Անսպա­սելի մի բարձրա­հասակ կին երե­ւաց՝ հա­գին ծի­րանի։ Նա խո­շոր աչ­քեր ու­նէր, այ­տե­րը բո­սոր էին եւ ծած­կուած էր երկնա­գոյն քօ­ղով։ Կի­նը նստած էր լե­րան գա­գաթին եւ եր­կունքի ցա­ւերով էր բռնուած։

- Ես հիաց­մունքով ու ակ­նա­պիշ նա­յում էի այդ կնո­ջը։ Յան­կարծ կի­նը ազա­տուեց եւ լոյս աշ­խարհ բե­րեց երեք զա­ւակ, -շա­րու­նա­կում էր պատ­մել Աժ­դա­հակը։ -Երեք զա­ւակ­ներն էլ հա­սակով բարձր էին եւ ահար­կու՝ տես­քով՝ կա­տարեալ դիւ­ցա­զուննե­րի պէս։ Առա­ջինը առիւ­ծի վրայ նստած սլա­ցաւ դէ­պի Արեւ­մուտք, երկրոր­դը՝ ըն­ձի վրայ հե­ծած, դի­մեց Հիւ­սիս, իսկ եր­րորդը վիթ­խա­րի վի­շապ սան­ձած՝ բուռն թա­փով յար­ձա­կուեց մեր տէրութեան վրայ։

-Այս խա­ռը երազ­նե­րի մէջ մէկ էլ ինձ թուաց, թէ ես կանգնած եմ իմ ապա­րան­քի տա­նիքին, ուր ցայ­տում էին բազ­մա­թիւ գու­նա­գեղ շատ­րուան­ներ. այնտեղ էին կանգնած նաեւ մեզ պսա­կող աս­տուած­նե­րը՝ իրենց հրա­շալի տես­քով, եւ ես, ձեզ հետ միասին, նրանց պատ­ւում էի զո­հերով եւ խնկով, -հեր­թա­կան հո­գոցից յե­տոյ շա­րու­նա­կեց իր խօս­քը Աժ­դա­հակը։

-Այդ պա­հին յան­կարծ վեր նա­յեցի եւ տե­սայ այն վի­շապ հե­ծած մար­դուն, որ ար­ծուի նման վայր սլա­նալով յար­ձա­կուեց մեզ վրայ եւ մօ­տենա­լով, ու­զում էր կոր­ծա­նել մեր աս­տուած­նե­րին։ Այդ պա­հին ես կռուի մէջ մտայ եւ այդ սքան­չե­լի դիւ­ցազնի յար­ձա­կումն ինձ վրայ ըն­դունե­ցի։ Նախ նի­զակ­նե­րի տէ­գերով սկսե­ցինք մի­մեանց մար­միննե­րը խո­ցել եւ արեան վտակ­ներ հո­սեց­նել, որի հե­տեւան­քով ապա­րան­քի արե­գակ­նա­տիպ երե­սը դար­ձաւ արեան ծով։ Յե­տոյ եր­կար ժա­մանակ կռուեցինք այլ զէն­քե­րով։

Աժ­դա­հակի դէմ­քը գու­նա­տուեց, եւ ահա ինչպէս նա եզ­րա­փակեց իւր խօս­քը.

-Բայց զուր եմ խօսքս այսքան եր­կա­րաց­նում, որով­հե­տեւ կռի­ւը վեր­ջա­ցաւ իմ կոր­ծա­նու­մով։ Տագ­նա­պալի յուզմունքից սաս­տիկ քրտնել էի, քունս փա­խաւ, եւ թւում էր, թէ այ­լեւս կեն­դա­նի չեմ։ Կար­ծում եմ, որ այս երազս ու­րիշ բան չի նշա­նակում, քան այն, որ Հայ­կա­զեան Տիգ­րա­նի կող­մից մեզ վրայ անակնկալ յար­ձա­կում է սպաս­ւում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աս­տուած­նե­րի օգ­նութեամբ, խօս­քով ու գոր­ծով, բա­րի խորհրդով մեզ աջա­կից ու օգ­նա­կան լի­նել։

Այ­դու ետք Մա­րաս­տա­նի թա­գաւո­րը ու­շի ու­շով լսում է իր խորհրդա­կան­նե­րի խոր­հուրդնե­րը, սա­կայն որո­շում է առ­նում իր ու­զա­ծի պէս վա­րուել։ Նա մի նենգ ծրա­գիր է մշա­կում, ըստ որի նա­մակ է յղում հա­յոց Տիգ­րան Մեծ թա­գաւո­րին, որ­պէսզի վեր­ջինս յա­նուն իրենց դաշ­նակցու­թեան ամ­րութեան եւ բա­րեկա­մական կա­պերի հի­ման՝ իրեն, ասել է թէ՝ Աժ­դա­հակին, կնու­թեան տայ իր քրո­ջը՝ սի­րասուն Տիգ­րա­նու­հուն։

Տիգ­րա­նը, ըն­թերցե­լով գե­ղեցիկ ու նուրբ գրուած նա­մակը, հա­մոզիչ ու դրա­կան է հա­մարում Աժ­դա­հակի մտադ­րութիւ­նը եւ օրհնում նրա ու Տիգ­րա­նու­հու պսա­կը։ Մեծ շու­քով հար­սա­նիքին են խա­ղում։ Իսկ Աժ­դա­հակը, տես­նե­լով նրբա­հիւս ու գե­ղեց­կա­դէմ Տիգ­րա­նու­հուն, սի­րահար­ւում է նրան եւ զա­նազան տնօ­րինու­թիւններ շնոր­հում հա­յոց գե­ղեց­կուհուն՝ նրան կար­գե­լով առա­ջինը իր կա­նանց շրջա­նում...

(Շա­րու­նա­կելի)