Զատկէ Զատիկ է՜, նաւակատիկ է՜, չամչի հատիկ է

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆoksana.karapetian@gmail.com

Զատիկը եկեղեցական Սուրբ Յարութիւն տօնն է, տօնը շարժական է, համապատասխանում է գարնան օրահաւասարին՝ լուսնի լրմանը յաջորդող Կիրակի օրուան։ Ընդունուած էր Զա­տիկին տնօրհնէ­քի արա­րողու­թիւն կա­տարել.

Գի­նին է կար­միր, տէր­տէ­րը կ՚օրհնէ,

Զա­տիկն է եկել, մա­տաղը կ՚օրհնէ,

Մեր մա­տաղիկն է մեր աք­լո­րիկ,

Մեռ­նեմ ես նրա խո­րոտ կա­տարին։

Զա­տիկը գա­լիս է խինդ ու խա­ղով, երգ ու պա­րով։

Գե­ղանի աղ­ջիկներն ու հարսնե­րը «շո­րոր» էին պա­րում՝ աշուղնե­րի նուա­գի ներ­քոյ, տղա­ներն ու աղ­ջիկնե­րը միասին «ծափ» էին պա­րում՝ մե՛րթ մօտենա­լով, մե՛րթ հե­ռանա­լով մի­մեան­ցից, «ցատ­քը­տան» էին պա­րում՝ քրտա­կան «նա­ղարան»ի հետ միասին... Ամե­նից լաւ պա­րող­նե­րը ար­ժա­նանում էին գիւ­ղի հա­լիւոր­նե­րի՝ տա­րեց­նե­րի ձեռ­քից տրուող կար­միր Զատ­կուան հաւ­կիթնե­րին։

Շատ էին եւ խա­ղերը, հիմ­նա­կանում՝ ձուախա­ղերը։ Զատ­կուան կար­միր հաւ­կիթնե­րը կա՛մ գլո­րում էին, եւ ումն առա­ջինը հա­սաւ, նա շա­հում էր մնա­ցած հաւ­կիթնե­րը, կա՛մ ձեռքե­րին բռնած հա­րուա­ծում էին, այս ան­գամ յաղ­թող էր նա, ու­մը որ չջար­դուեց, կա՛մ, ինչպէս պա­տանի­ներն էին անում, վա­զելով հաս­նում էին նա­հապե­տի գա­ւազա­նից կա­խուած կար­միր հաւ­կիթնե­րին։

Ու այս ամ­բողջ ըն­թացքին եր­գում էին... Յա­ճախ տե­ղում յօ­րինւում էին նոր եր­գեր, նոր պա­րեղա­նակ­ներ՝ ամէ­նը Զա­տիկի, գար­նան, հող ու բեր­քի առա­տու­թեան, բնու­թեան, բա­րեբե­րու­թեան թե­մանե­րով։

Արեւն է ծա­գեր վեր մեր եր­դի­քին,

Ծա­գեր է ծա­գեր լոյս մեր Լու­սա­ւոր­չին։

Զա­տիկն է բե­րէ լոյս մեր եր­դի­քին,

Հա­ւիկն է ար­թուն Սուրբ Կա­րապե­տին.

Կար­միր է հաւ­կիթն մեր Սուրբ Զա­տիկին,

Հա­ւիկն է ածել Սուրբ Կա­րապե­տին։

Եր­գե­րով բա­րեմաղ­թութիւններ էին յղում հա­րազատ­նե­րին, ար­տե­րին ու անա­սուննե­րին, երկրին ու բնու­թեանը, բա­րեբեր անձրե­ւին ու ցո­րենին։

Բիւ­րա­պատիկ, բիւրն պա­տիկ,

Ոս­կէ հա­տիկ ցո­րեն բշիկ,

Տա Աս­տուած հա­զար Զա­տիկ,

Դուք լաւ լի­նէք, շէն լի­նէք,

Տա ձեր ար­տին Աս­տուած անձրեւ,

Ձեր ամէ­նին՝ եր­կար արեւ...

Եր­գերն յա­ճախ այնքան նուրբ էին, այնքան պատ­կե­րաւոր, այնքան փխրուն...

Քա­մին սա­րին զղզղաց,

Բա­րակ անձրեւ շղշղաց,

Դա­լար տե­րեւ դող­դո­ղաց,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Անձրե­ւի հոտն անուշ։

Բնու­թիւնն արթնա­նում էր, գար­նան վար ու ցան­քի օրերն էին մօ­տենում, ուստի բնաւ զար­մա­նալի չէ, որ հայ մշա­կի հա­մար այն իւ­րա­յատուկ նոր տա­րի էր, ինչպէս եւ դա­րեր առաջ, երբ նա Վա­հագ­նի ծննդով բո­ցավա­ռուած նշում էր գար­նա­նային ամա­նորը.

Մեր Տէրն արուց ելել է,

Հա­ւը կար­միր ածեր է,

Պօ­ղոս երազ տե­սեր է,

Պօ­ղոս, երազդ ի բա­րին,

Շնոր­հա­ւոր Նոր Տա­րի,

Նոր տա­րի ու նոր բա­րի...

Զա­տիկը գա­լիս է «ախառ»ով՝ «Զատ­կի Կի­րակի առա­ւօտեան հայ քրիս­տոնեան պտի ծե­գելա­հան ախա­ռի մսով բե­րան բա­ցի», «Ըն­չանք (քա­նի դեռ) սուրբ ախա­ռով չթա­թախուեն, բե­րան­նե­րը նշխարք չեն դնիլ, թէ­կուզ թուր ու սուր խա­ղաց­նես երես­նե­րին, շլինքնե­րովն օձ փա­թաթուի», «Էն քրիս­տո­նեն, որ ախա­ռով չմաս­նա­ւորուի, սաղ տա­րին իրա­ւունք չու­նի մսի համ տես­նե­լու»։ Ախա­ռը զատ­կա­կան մա­տաղն է, երբ ողջ գիւ­ղով հա­ւաքուում էին, մէկ կամ մի քա­նի եզ ու ղոչ էին առ­նում, կո­տոշ­նե­րին վա­ռուող մո­մեր ամ­րացնում, ապա՝ տա­նում եկե­ղեցի, օրհնել տա­լիս։ Այ­նուհե­տեւ երգ ու նուագի ներ­քոյ մա­տաղը եփում էին ողջ գի­շեր։ Մա­տաղի արեան մէջ թա­թախում էին ծա­ռի ճիւ­ղե­րը, եւ դրանք տնկում այ­գի­ներում՝ որ­պէս թէ՝ չար աչ­քի դէմ։

Մէկ այլ մա­տաղով, որ «թուրքա­տարուկ» էին անուանում, յի­շում էին թուրքե­րի դէմ տա­րած յաղ­թա­նակ­նե­րի մա­սին՝ մա­տաղա­ցուն խոզ էր։

Ախա­ռը ու­տե­լուց յե­տոյ սկսւում էին այ­ցե­լու­թիւննե­րը, հարսնե­րին «զատ­կա­փայ» ու­ղարկե­լը։ Սի­րում էին գնալ ար­տե­րը, ծաղ­կած դաշ­տե­րը, ուրկէ պա­րում էին, զուարճա­նում, ձիար­շաւներ կազ­մա­կեր­պում...

Այդ գի­շեր ծնուած երա­խանե­րը մեծ աւե­տիս էին։ Հա­ւատում էին, թէ նրանք բախ­տա­գու­շա­կու­թեան շնոր­հով են օժ­տուած։ Նրանց ծնուելուն պէս մեծ մա­տաղ էին անում, ոս­կորնե­րը պա­հում էին , որ­պէսզի երա­խան մե­ծանա­լուն պէս դրան­ցով գու­շա­կու­թիւններ անի։ Բո­լորը գա­լիս էին շնոր­հա­ւորե­լու եր­ջա­նիկ ծնող­նե­րին։

Այ­գա­բացին՝ար­դար ու ազ­նիւ մարդկանց աչ­քե­րը ուղղուած էին դէ­պի եր­կինք։ Ասում էին, թէ սրտով ազ­նիւնե­րը այդ օրը ու­նակ էին տես­նե­լու, թէ ինչպէս դեռ արե­ւը մօր մօ­տից լիովին դուրս չե­կած, մի ղոչ է ել­նում եր­կինք, խա­ղում նո­րածին արե­ւի ճա­ճանչնե­րի հետ՝ այդպի­սով աւե­տելով Քրիս­տո­սի յա­րու­թիւնն ու «բա­րիող­ջոյն» ասե­լով մարդկանց՝ վե­րանում երկնքում։ Իսկ Ար­ցա­խի Քա­րին տակ գիւ­ղում, ասում են՝ արե­ւը եր­կու ժամ կանգ էր առ­նում երկնքում՝ կրկին մարդկանց աւե­տելու եւ բա­րեւե­լու հա­մար, այ­նուհե­տեւ վերսկսում իր ըն­թացքը. ահա ինչու է այդ օրը արեւը սովորականից երկու ժամ աւել լուսաւորում։