Կրթական համակարգի հաշմանդամութիւնը

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Ըստ Աշխատանքի Միջազգային կազմակերպու­թեան տուեալ­նե­րի ան­ցեալ տա­րի 2,3 մի­լիոն տղա­մարդ եւ կին զո­հուել են դժբախտ պա­տահար­նե­րի կամ աշ­խա­տան­քա­յին պայ­մաննե­րից առա­ջացած հի­ւան­դութիւննե­րի ար­դիւնքում, այ­սինքն օրական 6000 մարդ։ Ամ­բողջ աշ­խարհում տա­րեկան գրանցւում է 340 մի­լիոն դժբախտ պա­տահար ար­դիւնա­բերու­թիւնում եւ 160 մի­լիոն մարդ մաս­նա­գիտա­կան հի­ւան­դութիւննե­րի զոհ են դառ­նում։ 1986-1996 թթ. պա­տերազմնե­րի եւ զի­նեալ բա­խումնե­րի ժա­մանա­կահատուա­ծում զո­հուել է 2 մի­լիոն երա­խայ, 5 մի­լիոն երա­խայ դար­ձել է հաշ­մանդամ, 12 մի­լիոն՝ անօ­թեւան, աւե­լի քան 1 մի­լիոն երա­խայ կորցրել է ծնող­նե­րին, 10 մի­լիոն երա­խայ ստա­ցել է հո­գեկան ցնցում։ Մարդկու­թեան 10 տոկոսը հա­մար­ւում է հաշ­մանդամ եւ նրանց կա­րողու­թիւննե­րը սահ­մա­նափակ են… Կայ Հաշ­մանդամ­նե­րի Օր՝ Դեկ­տեմբե­րի 3-ը, իսկ մենք ար­դէն մտած ենք Մար­տի մէջ։ Ու­րեմն ին­չո՞ւ ես բա­ցեցի այս նիւ­թը։

Ասել եմ եւ պի­տի կրկնեմ, որ այ­նուամենայ­նիւ հաշ­մանդա­մու­թիւնը հա­մարում եմ ոչ թէ ֆի­զիքա­կան ախտ, այլ՝ բա­րոյա­կան եւ այդ բա­րոյա­կան ախ­տով տա­ռապում են Հա­յաս­տա­նի ծնող­նե­րի ոչ թէ 10, այլ 100 տոկոսը։ Բա­ցատ­րեմ խնդի­րը։ Քա­ղաքա­կան նոր խմո­րումնե­րի ար­դիւնքում ՀՅԴ-ը (Հայ Յե­ղափո­խական Դաշ­նակցու­թիւն), որը մին­չեւ հի­մա ընդդի­մադիր կե­ցուածք ու­նէր իշ­խա­նու­թիւննե­րի հան­դէպ, մտաւ իշ­խող Հան­րա­պետա­կան Կու­սակցու­թեան հետ կոալի­ցիա, եւ դաշ­նակցա­կան Լե­ւոն Մկրտչեանը դար­ձաւ Կրթու­թեան եւ Գի­տու­թեան նա­խարար։ Առա­ջին ան­գամ չէ, որ այս նա­խարարութեան է նշա­նակ­ւում Լե­ւոն Մկրտչեանը. նա չոր­րորդ ան­գամ է յայտւում այդ պաշ­տօ­նում. 1998-1999, 2001-2003, 2006-2008, այսպի­սով 4 տա­րի է կազ­մում նրա պաշ­տօ­նավա­րու­մը, մինչդեռ հան­րա­պետա­կան Ար­մէն Աշո­տեանը 7 տա­րի անընդմէջ մնաց այդ պաշ­տօ­նում։ Լե­ւոն Մկրտչեանի առա­ջին քայ­լը եղաւ կո­չը, որ նա ուղղեց ծնող­նե­րին. զերծ մնալ դրա­մահա­ւաք­նե­րից Մար­տի 8-ի եւ Ապ­րի­լի 7-ի (Կա­նանց Մի­ջազ­գա­յին Օր եւ Մայ­րե­րի Օր) կա­պակ­ցութեամբ։ Այդ կո­չը որ­պէս պայ­քար կա­շառա­կերութեան դէմ վկա­յում է, որ նո­րըն­տիր հին նա­խարա­րը բա­ցար­ձակ ան­տե­ղեակ է մեր ծնող­նե­րի բա­րոյա­կան հաշ­մանդա­մու­թեան վե­րաբե­րեալ։ Ով Հա­յաս­տա­նում հան­դէս չի եղել ծնո­ղի դե­րում, նա չգի­տի, թէ ինչ թու­լա­մորթ են հա­յաս­տանցի ծնող­նե­րը. նրանք իրենց ողջ ծնո­ղական, մե­ծաւ մա­սամբ մայ­րա­կան սէ­րը ներդնում են դրա­մահա­ւաք­նե­րի մէջ, որով պաշտպա­նում են իրենց զա­ւակ­նե­րին… ու­սումից, այո, որ յան­կարծ Աս­տուած միարաս­ցէ իրենց զա­ւակի ու­ղե­ղը չծան­րա­նայ, յան­կարծ քննո­ղը նրան չտայ այնպի­սի հարց, որի պա­տաս­խա­նը զա­ւակը չգի­տի, ուստի ծնող­նե­րը միահա­մուռ կեր­պով փող են հա­ւաքում, որ­պէսզի զա­ւակը… չսո­վորի եւ առանց պա­տաս­խա­նի ստա­նայ իր թուան­շա­նը։ Այդպի­սին է մեր դպրոց­նե­րի խայ­տա­ռակ կրթա­կան պատ­կե­րը։ Կրթու­թիւն ասուածը բա­ցակա­յում է։ Կրթու­թիւնը ձե­ւակա­նու­թիւն է։ Փու­չիկ, որին թրքա­հայերն ասում են «պա­լօն»։ Որ­պէսզի Հա­յաս­տա­նը ու­նե­նայ կրթա­կան հա­մակարգ, որն այժմ վե­րածուած է կա­շառա­կերա­կար­գի, պե­տու­թիւնը պի­տի դրա կա­րիքն ու­նե­նայ, այլ ոչ՝ ան­ձը, բայց պե­տու­թիւն կո­չուա­ծին դա չի մտա­հոգում, ուստի կրթու­թիւնը դառ­ձել է անձնա­կան խնդիր։ Ստա­նալով կրթու­թեան վկա­յական, շրջա­նաւար­տը ինքնակրթւում է գոր­ծի բե­րու­մով կամ… ու­րա­խանում է, եթէ նրան յա­ջողուեց մա­տու­ցո­ղի աշ­խա­տանք գտնել որե­ւէ սրճա­րանում, որի հա­մար սա­կայն անհրա­ժեշտ է օտար լե­զու­նե­րի իմա­ցու­թիւն։

Այնպէս որ նախ­քան նա­խարար դառ­նա­լը, պաշ­տօ­նեան նախ պի­տի ծնո­ղի դե­րում յայտնուի, այն էլ Հա­յաս­տա­նում, այլ ոչ թէ որե­ւէ մի քա­ղաքա­կիրթ երկրում, ուր ու­ղարկում է իր նա­խարա­րական զա­ւակ­ներին։