Մեծ Պասն ու ծիսական տիկնիկները

«Ակլատիզ, չուանը վիզ, Եկաւ մեզ հիւր, կախուաւ երդիս», երգում էին հայ տիկնայք՝ Ակլատիզը կախելով ձեղունից։

Հայոց մէջ տարածուած էր ծի­սական տիկ­նիկներ պատ­րաստե­լու աւան­դոյթը։ Այս տիկ­նիկնե­րը, պար­տէզնե­րի ու այ­գի­ների մէջ կանգնե­ցուած խրտուիլակ­նե­րի պէս, ինչ-ինչ էակ­նե­րի կամ գու­ցէ նոյ­նիսկ որե­ւէ դի­ցային ոգի­ների պատ­կե­րաւոր խորհրդա­նիշ­ներն էին։ Հա­ւատ կար, որ սո­վորա­կան տիկ­նիկներ պատ­րաստե­լիս հարկ էր նրանց պատ­կե­րի մէջ ինչ-որ ան­կա­տար բան թող­նել՝ կա՛մ աչ­քե­րը չպատ­կե­րել, կա՛մ՝ բե­րանը, կա՛մ էլ, օրի­նակ ունքը, մի խօս­քով՝ մի բան պա­կաս թող­նել։ Այ­լա­պէս «ան­թե­րի» տիկ­նի­կը ոգի կ՚առ­նէր ու իրեն յա­տուկ բնա­ւորու­թեամբ ու տրա­մադ­րուածու­թեամբ կ՚ազ­դէր շրջա­կայ մարդկանց ու կեն­դա­նինե­րի վրայ։

Մեր ծի­սական տիկ­նիկնե­րը այ­լե­ւայլ գոր­ծա­ռոյթներ էին ստանձնում, զո­րօրի­նակ՝ պաշտպա­նի կամ պա­հապա­նի, իսկ տօ­ներին հան­դէս եկող տիկ­նիկնե­րը, կար­ծես, վե­րած­ւում էին տօ­նի ու ծէ­սերի ճիշդ ըն­թացքը ապա­հովող պա­տաս­խա­նատու­նե­րի։

Բա­րեկեն­դա­նի ու Մեծ Պա­սի օրե­րին, մէ­կը միւ­սին փո­խարի­նելու էին գա­լիս Ու­տիս տատն ու Պաս պա­պը, Ակ­լա­տիզը։ Իւ­րա­քան­չիւր ան­գամ ծնուելով ու մեռ­նե­լով տօ­նի հետ՝ նրանք իրենց պատ­կե­րով ու իմաս­տով աշ­խարհ էին բե­րում այդ տօ­նի արա­րողա­կար­գա­յին կեր­պարնե­րը։

Ու­տիս տատ։ Ու­տիս տա­տը Բա­րեկեն­դա­նի տէրն է, ու, առ­հա­սարակ, պա­սային օրե­րի աւար­տի աւե­տաբերն է։ Բա­րեկեն­դա­նի օրե­րի սկսե­լուն պէս նա գա­լիս է շե­րեփը ձեռ­քին՝ կոչ անե­լու ամեն­քին լիու­լի ու­րա­խանալ ու կե­րու­խում անել։ Անունն ար­դէն աւե­տում է իր կո­չը՝ Ու­տիս տատ։ Նրա հա­գուստը ձե­ւուած է հայ­կա­կան տա­րազ­նե­րի վառվռուն գոյն ու նախ­շով, կար­միր, ծի­րանի տաք երանգնե­րով, ին­քը՝ իս­կա­կան գոհ ու սի­րուն հայ տի­կին։ Միշտ զուարթ, կայ­տառ ու կեն­սուրախ, ինչպէս կեան­քը՝ իր ողջ խնդու­թեամբ։ Բայց ինչպէս կեան­քում յա­ճախ պա­տահում է, խնդու­թեան ու զուար­ճութեան օրե­րին փո­խարի­նելու են գա­լիս զսպուածու­թեան ու ժուժկա­լու­թեան շա­բաթ­նե­րը։ Բա­րեկեն­դա­նի աւար­տին Ու­տիս տա­տին եր­գուպա­րով հասցնում են գիւ­ղի լե­րան գա­գաթը ու հան­դի­սաւո­րու­թեամբ ցած նե­տում, Պաս պա­պը գա­լիս է վռնտե­լու Ու­տիս տա­տին։ Նրա մա­զերն ար­դէն գզգզուած են, շո­րերը՝ պա­տառո­տած։ Պաս պա­պը նա­խատում է նրան. «Գնա՛յ, հե­ռացի՛ր, անզգա՛մ, բա­ւական է որ­քան որ­դի­ներիս պա­րար­տացրիր, ճար­պե­րը աւե­լաց­րիր, յան­ցանքնե­րի մէջ գցե­ցիր, ժա­մանակն է, որ թող­նեն այդ զուար­ճութիւննե­րը եւ մի քիչ հո­գեկան սնունդով սնուելով՝ յա­ւիտե­նակա­նու­թեան հա­մար պատ­րաստու­թե­նէ։ Այսպէս ասե­լով՝ նա լո­բու մեծ շե­րեփով յար­ձակւում էր Ու­տի­սի վրայ, տա­լիս նրա գլխին եւ դուրս հրա­ւիրում նրան տնից։ Տա­տը հնա­զանդ հե­ռանում է.

Տա­տը գնաց շե­րեփը ձե­ռին,

Պա­պը եկաւ չոմ­բախն ու­սին։

Պաս պապ։ Պաս պա­պը պա­սային օրե­րի, յատ­կա­պէս՝ Մեծ Պահ­քի շրջա­նի խստա­հայեաց պա­հապանն էր։ Քա­նի որ Ու­տիս տա­տի կեր­պա­րի մէջ էր կեդ­րո­նացել կնոջ կեր­պա­րը, իսկ Պաս պա­պի մէջ՝ տղա­մար­դու, ապա վեր­ջի­նիս գա­լով աւար­տուում էր կնոջ ժա­մանա­կաշրջա­նը, սկսւում էր տղա­մարդկանց տնօ­րինու­թիւնը։ Ահա ին­չու Մեծ պա­սի առա­ջին օրը պա­րում էին մի­միայն տղա­մար­դիկ, կա­նայք այդ իրա­ւունքից զուրկ էին. Սուրբ օր էր, հա­րիր չէր, որ կի­նը պա­րէր։ Պաս պա­պը վե­րած­ւում էր Ակ­լա­տիզի՝ ծի­սական տիկ­նի­կի, որը խորհրդանշում էր հենց Պաս պապին, եւ ով ուշի ուշով հետեւում էր տնեցիների վարքին՝ Պահքի ամբողջ շրջանի ընթացքում։

(Շարունակելի)