Մենք եւ մեր մեծերը Տիգրան Մանսուրեան

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Փո՜քր ենք, շատ փո՜քր ենք մեծ ունենալու համար։ Բայց եւ այնպէս հո­ղը ծնում է, քան­զի սնուել է մե­ծերով։ Մեր մե­ծերի շնոր­հիւ է աշ­խարհն իմա­նում, լսում եւ կար­դում հա­յերին։ Այդ մե­ծերից մէ­կը Հրանդ Մա­թէոսեանն էր (1935-2002)։ Որ­քա՛ն ապա­հով է իրեն զգում մեր փոք­րա­թիւ ազ­գը հայ­րե­նիքում, երբ մե­ծերը կող­քին են լի­նում, թէեւ մտնում են պատ­կա­ռելի տա­րիքի մէջ։ Միայն վեր­ջերս մե­զանից հե­ռացան մե­ծատա­ղանդ դե­րասան­ներ Սոս Սարգսեանը, Կա­րէն Ջա­նիբեկեանը,Վար­դուհի Վար­դե­րեւեանը։ Իսկ որ­քա՛ն պաշտպա­նուած էինք մեզ զգում՝ տես­նե­լով հա­մեր­գասրահ­նե­րում փար­թե­րի առա­ջին կար­գե­րում Էդուարդ Միր­զո­յեանին (1921-2012) եւ Ալեք­սանդր Յա­րու­թիւնեանին (1920-2012)։ Եր­կու մե­ծագոյն յօ­րինող­նե­րը, որոնց Հա­յաս­տա­նում ասում են կոմ­պո­զիտոր­ներ, մա­հացան 2012-ին. Յա­րու­թիւնեանը՝ Մար­տին, իսկ Միր­զո­յեանը՝ Հոկ­տեմբե­րին։ Փա՜ռք նրանց թո­ղած երաժշտա­կան ժա­ռան­գութեանը։ Ի՞նչ արած, որ այ­սօր ար­տա­սահ­մա­նում նրանց գոր­ծե­րը աւե­լի շատ են կա­տարում, քան Հա­յաս­տա­նում։ Ինչպէս նաեւ Տիգ­րան Ման­սուրեանի գոր­ծե­րը։ «Առանց Տիգ­րա­նի՝ իմ սե­րունդը համր ուխտա­ւոր էր լի­նելու», -ասաց Ման­սուրեանի մա­սին Հրանդ Մա­թէոսեանը։ 2014-ին լրա­ցաւ մեծն կոմ­պո­զիտո­րի 75-ամեակը, սա­կայն այս տա­րի ար­դէն առանց յո­բելեանի կրկին անդրա­դար­ձան Ման­սուրեանի երաժշտութեանը, պար­զա­պէս ծննդեան օրուայ առ­թիւ, որը 27 Յու­նուարին էր։

«Ձմե­ռը պէտք է, որ­պէսզի գոյ­նե­րից բա­ժանուես եւ ներսդ աւե­լի լաւ տես­նես»,- ասում է Տիգ­րան Ման­սուրեանը, իսկ հա­յի եր­գը ըստ կոմ­պո­զիտո­րի - դէ­պի ներս եր­գուող տե­սակն է ի տար­բե­րու­թիւն, օրի­նակ, իտա­լացու եր­գի, որն ուղղուած է դէ­պի դուրս։ Բարձրա­գոյն երաժշտու­թիւնը Ման­սուրեանի հա­մար դա ինքնի­րեն հա­մար եր­գելն է. այդ առի­թով նա յի­շատա­կում է իր Տիգ­րա­նակեր­տ մեծ­հօ­րը, որը սի­րում էր առանձնա­նալ իր սե­նեակում եւ միայ­նակ ապ­րել զգաց­մունքնե­րը… Ծնող­նե­րը սա­կայն որ­բա­նոցի զա­ւակ­ներ են եղել, գտել են մի­մեանց երաժշտու­թեան շնոր­հիւ. հայ­րը եր­գել է, իսկ մայ­րը հրա­պու­րուել նրա եր­գով։ Այսքա­նը։ Առանց կեն­սագրա­կան ման­րա­մաս­նութիւննե­րի։ Ման­րա­մաս­նութիւննե­րը տեղ են գտել իր ստեղ­ծա­գոր­ծութիւննե­րի մէջ, վե­րածուելով երաժշտա­կան հնչիւննե­րի։ 1964-ից, այ­սինքն դե­ռեւս ու­սա­նողա­կան տա­րիքից, Տիգ­րան Ման­սուրեանը սկսել է գրել կի­նօերաժշտու­թիւն, սկսած փաս­տա­վաւե­րագ­րա­կան ֆիլ­մե­րից, իսկ 1969-ին եկաւ Փա­րաճա­նովը, եւ Ման­սուրեանը գրեց երաժշտու­թիւն «Նռան Գոյն»ի հա­մար։ Յե­տոյ Հեն­րիկ Մա­լեանի «Մենք Ենք Մեր Սա­րերը» եւ «Կտոր Մը Եր­կինք» ֆիլ­մե­րի հա­մար։ Յե­տոյ Ալ­պերտ Մկրտչեանի «Հին Օրե­րի Եր­գը» եւ «Մեր Ման­կութեան Տան­գոն»։ Եւ դա ի՞նչ երաժշտու­թիւն էր։ Գա­ւառա­կան յու­շե­րի, Պէյ­րութում ծնուած՝ Մի­ջերկրա­կան ծո­վի զա­ւակի, որի ման­կութիւ­նը տե­ղափո­խուեց Հա­յաս­տա­նի Շի­րակի մար­զի Ար­թիկ քա­ղաք։ Ծո­վը փո­խուեց սա­րի, սա­կայն դա Ալա­գեազ սարն էր, որը Աւե­տիք Իսա­հակեանն էր գո­վեր­գել «Դու Արա­գած, ալ­մաստ վա­հան Կայ­ծա­կեղէն թրե­րի…» բա­նաս­տեղծու­թեան մէջ։ Եր­կու տա­րի Ման­սուրեանը սո­վորեց Լե­նինա­կանի Կա­րա-Մուրզա­յի անուան երաժշտա­կան ու­սումնա­րանում, այ­նուհե­տեւ չորս տա­րի՝ ար­դէն Երե­ւանի Ռո­մանոս Մե­լիքեանի անուան երաժշտա­կան ու­սումնա­րանում՝ Էդուարդ Պաղ­տա­սարեանի դա­սարա­նում։ Կար­ծում եմ, հայ մար­դու հա­մար նախ­քան Երե­ւանում բնա­կուե­լը շատ օգ­տա­կար է մարդ լի­նելու դպրոցն անցնել Շի­րակի մար­զում։

Եւ վեր­ջա­պէս սո­վորեց Կո­միտա­սի անուան կոն­սերվա­տորիայում՝ Ղա­զարոս Սա­րեանի ղե­կավա­րու­թեան ներ­քոյ։ Ինքն իրեն Ման­սուրեանը որ­պէս դա­սաւան­դող հա­մարում է ան­յա­ջող. «Մի քա­նի տա­րի դա­սաւան­դե­ցի կոմ­պո­զիցիա, բայց ու­սա­նող­ներս փախ­չում էին։ Չեմ կար­ծում, որ որե­ւէ մէ­կը որե­ւէ միւ­սին կա­րող է որե­ւէ բան սո­վորեց­նել»։ Եւ ին­չո՞ւմն է տես­նում Ման­սուրեանը սո­վորե­լու խնդի­րը։ Տա­ռապան­քի մէջ։ Որ­քա­նով կա­րող է ստեղ­ծա­գոր­ծո­ղը անցնել տա­ռապան­քի մի­ջով։ Լի­նել արուես­տա­գէտ նշա­նակում է կրել խաչ. ան­դա­դար, առանց հանգստեան օրե­րի…

Ինձ բախտ վի­ճակուեց Սո­վետա­կան երկրի վեր­ջին տա­րինե­րին տես­նել Ման­սուրեանի «Ձիւ­նէ Թա­գու­հին» պա­լէտը։ Դա այն ժա­մանակ­ներն էին, երբ մեր օփե­րայի եւ պա­լէտի թատ­րո­նը ու­նէր խա­ղացանկ։

Այ­սօր Ման­սուրեանը չի գրում երաժշտու­թիւն կի­նոյի հա­մար, որով­հե­տեւ հայ կի­նօն նա­հանջ է ապ­րում։ 2015-ին Ֆրանքֆուրտում եւ Պեռ­լի­նում հնչեց Ման­սուրեանի ռե­քուիեմը (հո­գեհանգստեան պատարագ), որը պա­տուի­րել էին գեր­մա­նացի­ները Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան 100-ամեակի առ­թիւ։ Եր­կար տա­րիներ կոմ­պո­զիտո­րը աշ­խա­տեց այդ եր­կի վրայ. «10 տա­րուայ ճամ­բայ ան­ցայ։ Ին­ձա­նից առաջ 500 ռե­քուիեմ­ներ են գրուել։ Պէտք էր ստեղ­ծել մի գործ, որը մեր իրա­կանու­թիւնից ծնուած լի­նէր։ Եւ ես դի­մեցի մեր ման­րանկար­չութեանը։ Այ­սօր էլ կան այդ կեր­պարնե­րը։ Եւ հենց իրենք պի­տի եր­գէին։ Սա բա­ցայայ­տե­լուց յե­տոյ ամէն ինչ ըն­կաւ իր տե­ղը»։ Աշ­խարհն ար­ձա­գան­գեց Պեռ­լի­նում կա­յացած փրե­միեռա­յին։ Ման­սուրեանի նպա­տակն էր երաժշտու­թեան մի­ջոցով վեր­հա­նել հայ ժո­ղովրդի հո­գեկեր­տուած­քը։

Ես չթուար­կե­ցի Տիգ­րան Ման­սուրեանի կո­չումներն ու պար­գեւնե­րը։ Դրանց մա­սին կա­րելի է կար­դալ Վի­քիփէ­տիայում, որ­տեղ սա­կայն դեռ ոչ մի բան չկայ գրած Ման­սուրեանի ռե­քուիեմի մա­սին։ Կար­ծում եմ, որ մար­դու մե­ծու­թիւնը չափ­ւում է նաեւ իր հա­մես­տութեամբ։ Յա­մենայնդէպս երբ Ման­սուրեանը խօ­սում է Կո­միտա­սի մա­սին, ապա յա­տուկ շեշ­տում է. «Կո­միտա­սը եր­բեք չա­սեց իր մա­սին կոմ­պո­զիտոր, միայն նշեց, որ հա­ւաքեց եւ ներ­դաշնա­կեց Կո­միտաս Վար­դա­պետը»։