«Դիջլե» լրատվական գործակալության (DİHA) լրագրող Նուրի Աքմանը ահաբեկչական կազմակերպությանն «անդամակցելու» մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բանտ։
Ի-մէ-ջէ (İMC) հեռուստաընկերության
փոխանցմամբ «Դիջլե» լրատվական գործակալության
լրագրող Նուրի Աքմանին վկայություն տալու
համար կանչել են Մալաթիայի հանրապետական
դատախազություն, քանի որ նրա անունը նշվել
է դատական գործի քննության ընթացքում։
Այդ գործն ավարտվել է Մալաթիայում
14 ուսանողի ձերբակալությամբ։ Լրագրողը
վկայություն տալու համար գնացել է
դատախազություն, սակայն ահաբեկչական
կազմակերպությանն «անդամակցության»
մեղարանքով ձերբակալվել է և ուղարկվել
Մալաթիայի բանտ։
«Դիջլե» լրատվական գործակալության լրագրողի ձերբակալությունը պատճառաբանվում է Կոբանեում նրա նկարած լուսանկարներով, հաղորդած նորություններով և սոցիալական կայքերում ունեցած գրառումներով։