Հալեպի հայկական բողոքական եկեղեցին հրթիռային հարձակման է ենթարկվել

Հալեպի հայկական բողոքական Էմանուել եկեղեցին հրթիռային հարձակումից հետո այլևս անօգտագործելի վիճակում է։

Հալեպում գտնվող հայկական բողոքական Էմանուել եկեղեցին հունվարի 17-ին հրթիռային հարձակման է ենթարկվել։ Եկեղեցին հայտնվել է անօգտագործելի վիճակում։

Հունվարի 17-ին՝ կիրակնօրյա պատարագից ժամեր անց, հրթիռային հարձակում է կազմակերպվել Հալեպի Մունշիե, Ազիզիե և Սաադ Ջաբրի թաղամասերի վրա։ Հալեպում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթի հաղորդմամբ՝ հարձակումից մեծապես վնասվել է Մունշիե թաղամասում գտնվող հայկական բողոքական Էմանուել եկեղեցին։

Հարձակման հետևանքով զոհեր չեն եղել, սակայն եկեղեցու տանիքի հիմնական մասը փլուզվել է։

Հարձակումից հետո եկեղեցու համայնքը միասնաբար իրականացրել է եկեղեցու մաքրման աշխատանքները։

Եկեղեցին կառուցվել է հին քաղաքում 1852-ին, ապա 1923թ․ ներկայիս վայր է տեղափոխվել։ Եկեղեցին շուրջ 150 ընտանիքից բաղկացած համայնք ուներ։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ