Հրթիռային հարձակում Քեսապի վրա

Սիրիայի Քեսապ գյուղաքաղաքը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են, հրթիռային հարձակման է ենթքրկվել: Հարձակման հետևանքով զոհեր չկան:

Սիրիայի Քեսապ գյուղաքաղաքի վրա ‹‹BM-21 Grad›› տեսակի երկու հրթիռ է ընկել:

Հունվարի 20-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհեր չեն գրանցվել:

Հալեպում գործող  ‹‹Գանձասար›› թերթի փոխանցմամբ՝ հրթիռներն արձակվել են Քեսապից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա՝ թուրքական սահմանին մոտ գտնվող Քելես և Մազրաթ շրջաններից:

Քեսապից ‹‹Ակոս››-ին տեղեկացրել են, որ հրթիռները, ենթադրաբար, արձակվել են ընդդիմականների կողմից:

Հրթիռներից մեկն ընկել է գյուղաքաղաքի մզկիթի մոտ, մյուսը՝ Սուրբ Երրորդություն բողոքական եկեղեցու հետևի փողոցում:

Տեղեկացվում է, որ մեկ մարդ վիրավոր է, և կան հրթիռից վնասված շինություններ:

Քեսապում մետ  1. 500 հայ է ապրում:

2014թ. ԻՊ զինյալները գրավել էին քաղաքը, բնակչության մի մասը փախել էր Լաթաքիա: 2014թ. հուլիսին Ասադի բանակը հետ էր վերցրել գյուղաքաղաքը:

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ