Ամանորեայ իմ հերոսուհի՝ Սոֆիա Վարդանեանը

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Առա­ջին ան­գամ ես լսե­ցի Սո­ֆիայի ջու­թա­կը մի քա­նի տա­րի առաջ «Նոր Անուններ» մրցոյթ-փա­ռատօ­նում. չեմ յի­շում, թէ ո՞ր տե­ղը նա շա­հեց, ո՞վ յաղ­թեց այդ մրցոյ­թում եւ ի՞նչ ստեղ­ծա­գոր­ծութիւն նուագեց 12 տա­րեկան աղջնա­կը։ Միայն յի­շում եմ զգաց­մունքի այն ու­ժը, որ շար­ժում էր աղե­ղը լա­րերի վրա­յով եւ որը ստի­պեց նաեւ ինձ զգալ ան­սո­վոր թարմ, բա­ցար­ձակ նոր մի յոյզ։ Յի­շում եմ նաեւ, որ շատ ու­րիշ շնոր­հա­լի դե­ռահաս­ներ նուագե­ցին մրցոյ­թին, սա­կայն ես որ­պէս ունկնդրող առաջ­նութիւ­նը տուեցի Սո­ֆիային։ Նա էր գե­րել իմ սիր­տը։ Սո­վորա­բար երբ լսում են պա­տանի երա­ժիշտ-կա­տարող­նե­րին, ապա զար­մա­նում են, թէ ի՛նչ փոքր է տա­րիքով եւ ի՛նչ ար­հեստա­վարժ է կա­րողա­նում նուագել։ Իրա­կանում մեզ հե­տաքրքրում է ո՜չ թէ նրանց ար­հեստա­վար­ժութիւ­նը, այլ՝ ու­նայնու­թիւնից դե­ռեւս չխամ­րած, հիաս­թա­փու­թեանն ու ձանձրոյ­թին դե­ռեւս չվար­ժուած հո­գին, որի վրայ ինչպէս դա­տարկ նօ­թայի թղթի վրայ ամէն ինչ գրւում է առա­ջին ան­գամ։ Աւե­լի ուշ, ար­դէն հա­սուն արուես­տա­գէտի մէջ փնտռում ենք նրա մա­նուկ մնա­ցած հո­գին։ Նա, ով չի պահ­պա­նում ման­կութիւ­նը հո­գում, չի կա­րող դառ­նալ մեծ արուես­տա­գէտ։ Փա­րաճա­նովի խոս­տո­վանու­թիւնը «Ես մե­ռել եմ մա­նուկ հա­սակում» հենց դա էլ նշա­նակում էր, որ մա­նուկն իր մէջ եր­բեք չմե­ռաւ, հա­սակ չա­ռաւ։

Երաժշտա­կան դպրոց­ներ

Երաժշտա­կան դպրոց­նե­րը ան­կախ Հա­յաս­տա­նը ժա­ռան­գեց սո­վետա­կան հա­մակար­գից։ Երե­ւանում գոր­ծում են 25 երաժշտա­կան դպրոց­ներ, որոն­ցից 10-ը կոչ­ւում են արուես­տի դպրոց (կայ նոյ­նիսկ մի գի­շերօ­թիկ երաժշտա­կան դպրոց»։ Նախ­կի­նում միայն շնոր­հա­լի երա­խաներն էին յա­ճախում այդ դպրոց­նե­րը, անցնե­լով ըն­դունե­լու­թեան մրցոյ­թը, որը մա­ղում էր դի­մորդնե­րի ստուար բա­նակը։ Այ­սօր պատ­կե­րը փո­խուել է, բայց միեւ­նոյնն է Չայ­կովսկու անուան դպրո­ցը տար­բերւում է միւս երաժշտա­կան դպրոց­նե­րից, որով­հե­տեւ այն հան­րակրթա­կան է, բայց երաժշտա­կան թե­քու­մով (ինչպէս Կո­ջոյեանի անուան դպրո­ցը, որը նոյնպէս կրթա­համա­լիր է, բայց նկար­չա­կան թե­քու­մով)։ Իմ հե­րոսու­հի Սո­ֆիա Վար­դա­նեանը այժմ Չայ­կովսկու դպրո­ցի 11-րդ դա­սարա­նում է եւ Դեկ­տեմբե­րի 23-ին մե­նահա­մերգ տուեց Արամ Խա­չատու­րեանի տուն-թան­գա­րանում։ Հա­մեր­գը նուիրուած էր Սեպ­տեմբե­րի 29-ին կեան­քից հե­ռացած ֆրան­սա­հայ ջու­թա­կահար Ժան-Տէր Մեր­կերեանի յի­շատա­կին (1935-2015, Սո­վետա­կան Հա­յաս­տա­նում նրան շնորհւել էին Ժո­ղովրդա­կան ար­տիստի կո­չում)։ Այսպի­սով ես կրկին տե­սայ իմ Սո­ֆիային չորս տա­րի անց։ Ջու­թա­կը կզա­կով բռնած, նա աջ ձեռ­քով աղե­ղը մօ­տեց­րեց լա­րերին եւ փա­կեց աչ­քե­րը, որ­պէսզի դուրս բե­րի երաժշտու­թիւնը իր ներ­սի աշ­խարհից… Ես էլ փա­կեցի աչ­քերս, որ­պէսզի ոչինչ չշե­ղի ինձ այդ երաժշտու­թիւնից, սա­կայն իս­կոյն բա­ցեցի, որով­հե­տեւ շուրջին­ներս կա­րող էին կար­ծել, որ մրա­փել եմ… Ծրագ­րում Պա­խի սո­նաթն էր, այ­նուհե­տեւ Պեթ­հո­վէնի սո­նաթը ջու­թա­կի եւ դաշ­նա­մու­րի հա­մար, որը Սո­ֆիան կա­տարեց դաշ­նա­կահար Ար­թուր Ավա­նեսո­վի հետ։ Հե­տեւե­ցին Սէն-Սանս-Իզայի «էտիւ­դը վալ­սի ոճով», Տվոր­ժա­կի «Սլա­վոնա­կան Պար»ը, Պա­գանի­նիի «Կապ­րիս»ը, Ռախ­մա­նինո­վի «Սե­րենադ»ը, Կրէս­լե­րի «Չի­նական Տամ­բուրին»ը, Սա­րաս­տէի «Գնչուական Մե­ղեդի­ներ»ը։ Կա­րո՞ղ էք երե­ւակա­յել նման գե­ղեցիկ երաժշտու­թիւն, եւ եթէ կա­տարո­ղը իր նուագի մէջ ար­ցունք կամ շա­քար «դնէր», ապա կ՚էժա­նաց­նէր այն. Սո­ֆիան չգայ­թակղուեց մե­ղեդիի դու­րե­կանու­թեամբ, նաեւ չաշ­խա­տեց ցու­ցա­բերել իր ար­հեստա­վար­ժութիւ­նը, նրա նուագի մէջ առ­կայ էր բա­ցար­ձակ ազ­նուու­թիւնն եւ ազ­նուու­թեան ան­եղծու­թիւնը։

Հա­մերգներ, հա­մերգներ

Ինչպէս ասել է մի գեր­մա­նացի նկա­րիչ, շա­տերին քիչ է տուած, քչե­րին է շատ տուած։ Խօս­քը օժ­տուածու­թեան մա­սին է։ Նկա­րիչը նաեւ նկա­տել է, որ ոչ ոք չա­փանիշ չէ միւսնե­րի հա­մար։ Խօսքն ան­շուշտ ինքնա­տիպու­թեան մա­սին է։ Ինքնա­տիպ­նե­րին հա­մեմա­տել միւսնե­րի հետ ապար­դիւն է։ Այնպէս որ աւե­լի լաւ է ունկնդրել հա­մերգնե­րը, քան փա­ռատօն­նե­րը։

Դա­սական երաժշտու­թիւնը քչե­րի հա­մար է, որով­հե­տեւ այն լսե­լու ու­նա­կու­թիւնը զար­գա­նում է նոյն կերպ, ինչ որե­ւէ մի գոր­ծի­քի վրայ կա­տարե­լու եւ մեկ­նա­բանե­լու կա­րողու­թիւնը։ Ուստի նրանց հա­մար, ով­քեր չեն ան­ցել այդ ճա­նապար­հը, այ­սինքն շա­բաթա­կան հինգ ան­գամ յա­ճախել երաժշտա­կան դպրոց, տա­նը եր­կար ժա­մեր յատ­կացրել պա­րապ­մունքնե­րին եւ զար­գացրել ճա­շակը, այո, այդ մարդկանց հա­մար անհնար է լսել, օրի­նակ, սիմ­ֆո­նիաներ կամ օփե­րաներ, նոյնիսկ պարզ երաժշտա­կան կտոր­ներ, ուստի Արեւ­մուտքում վա­ղուց ի վեր դա­սական հա­մերգնե­րը վե­րածում են զուար­ճա­լի շօու­նե­րի, որ­պէսզի «մօ­տեց­նեն» եւ հա­սանե­լի դարձնեն դա­սակա­նը պարզ հան­դի­սակա­նին։ Սո­ֆիայի մե­նահա­մեր­գից յե­տոյ ես մտայ Գա­ֆես­չեան կեդ­րո­նում գտնուող շքեղ ժա­մանա­կակից մի հա­մեր­գասրահ, որ­տեղ հան­դի­սատես­նե­րի առ­ջեւ ապա­կէ սե­ղան­ներ էին դրած եւ սե­ղան­նե­րի վրայ մո­մեր էին վա­ռած։ Բե­մի յե­տին պա­տը ամ­բողջո­վին ապա­կուց էր, որի մէջ երե­ւում էր գի­շերա­յին Երե­ւանը իր լոյ­սե­րով… «Խա­չատ­րեան Տրիօ»ն հա­մերգ էր տա­լիս, բայց սա լուրջ հա­մերգ չէր, այլ հա­մերգ-կա­տակ եւ բե­մի վրայ կոտ­րատւում էր շօու­մէ­նը, փոր­ձե­լով կա­տակ մտցնել դա­սական նուագի մէջ։ Բո­լորը պատ­րաստա­կամ ար­ձա­գան­գում էին ծի­ծաղով, բա­ցի մի տա­րեց կնո­ջից, որը գան­գա­տեց ինձ, թէ եկել էր «Խա­չատ­րեան Տրիօ»ն ունկնդրե­լու եւ այս շօուն նրա սրտով չէ։ Հե­տեւեալ օրը, Դեկ­տեմբե­րի 24-ին ար­դէն Խա­չատու­րեանի անուան ֆիլ­հարմո­նիայի մեծ դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցաւ «Ամա­նորի եւ Սուրբ Ծննդեան ու­րախ հա­մերգ», որը սքան­չե­լի վա­րեց կա­տակեր­գու-դե­րասան Մկրտիչ Ար­զումա­նեանը։ Նրան ասում ենք Մկօ։ Նուագախմբի կա­նայք տօ­նածա­ռի խա­ղալիք­նե­րի նման գու­նա­ւոր զգեստներ էին հա­գած։ Հա­մեր­գը բարձր տրա­մադ­րութիւն հա­ղոր­դեց ողջ դահ­լի­ճին։ Երգ, պար, ու­րա­խու­թիւն, կա­տակ, առաս­տա­ղից թա­փուող փայ­լուն սեր­պանտին (թղթա­ժապա­ւէն… Սա­կայն ամէն ինչ օդն է ցնդում։ Մնում է միայն այն, ինչ գրւում է հո­գու տետ­րում, որով­հե­տեւ արուես­տա­գէտի նիւ­թը ո՜չ ներ­կերն են, ո՜չ երաժշտա­կան գոր­ծի­քը, ո՜չ էլ գրիչն ու թուղթը, այլ հան­դի­սատե­սի հո­գին։ Քչե­րին է յա­ջող­ւում այնտեղ հետք թող­նել։ Այդ քչերից է իմ Սոֆիա Վարդանեանը։ Շնորհաւոր Ամանոր։