Դինքի սպանության գործ․ սպասում են վճռաբեկ դատարանի որոշմանը

Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված գործը "սպասում" է վճռաբեկ դատարանի որոշմանը, որով հայտնի է դառնալու, թե պատկան մարմինների դեմ հարուցված գործը որ դատարանում է քննվելու։

Հրանտ Դինքի սպանության գործը շարունակվելու է լսվել Ստմաբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանում։ Դատական նիստին ներկա էին Դինք ընտանիքի փաստանաբններ Հաքան Բաքըրջըօղլուն, Բահրի Բելենը, Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, Էմել Աթաքթուրքը, Սեբու Ասլանգիլը, Էսրա Սալամանլըն, Մելիքե Փոլաթը, մինչդեռ մեղադրյալներն այնտեղ չէին։

«TÜBİTAK»-ից հաշվետվություն

Փորձում են պարզել, թե Հրանտ Դինքի սպանության օրը «Ակոս»-ի շենքի շրջակայքում տեսախցիկների ֆիքսած անձը որպես դրդիչ ձերբակալված Յասին Հայալի եղբայր Օսման Հայալն է, թե ոչ։ Ավելի վաղ դատարանը տեսագրություններն ուղարկել էր Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական ուսումնասիորությունների խորհուրդ (TÜBİTAK)՝ հետազոտության համար։ Սակայն «TÜBİTAK»-ը, բարելավելով տեսագրությունների որակը, դրանք հետ է ուղարկել դատարան։

Ահմեթ Իսքենդերը՝ Բելգիայում

Դատարանը մեղադրյալ Ահմեթ Իսքենդերին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Դատարան գրություն էր ուղարկվել, որում նշվում էր, որ Ա․ Իսքենդերը գրանցված է և բնակվում է Բելգիայում։


Գործերը պետք է կցվեին

Դատական նիստի ժամանակ Դինք ընտանիքի փաստաբան Հական Բաքըրջըօղլուն նշեց, որ անհրաժեշտ էր պատկան մարմինների դեմ հարցուցված գործը կցել Դինքի սպանության հիմնական գործին։ Նա նաև նշեց, որ հանցավոր կազմակերպության բացահայտման գործն էլ է հիմնական գործի մասը կազմում։ Բաքըրջըօղլուն պահանջեց, որ վճռաբեկ դատարանը դատախազությունից տեղեկանա, թե պատկան մարմինների դեմ հարուցված գործը որ դատարանում է լսվելու և հանցավոր կազմակերպության նացահայտման գործը որ փուլում է գտնվում։

Բաքըրջըօղլուն պահանջեց, որ դեպքի օրվա տեսագրություններում հայտնված անձի ինքնության բացահայտման համար տեսագրություններն ուղարկվեն դատաբժշկական փորձաքննության կենտրոն և դատարան, նաև պահանջեց, որ Օգուն Սամասթը, ով լսումներին ներկա գտնվելու դիմում էր ներկայացրել, նույնպես մասնակցի լսումներին։


Դատական նիստից առաջ Հրանտի ընկերները են խոսել․ Կարծես թե գործը նոր է սկսում։

Դատարանը սպասում է վճռաբեկ դատարանի որոշմանը

Դատարանը որոշում է կայացրել տեսագրություններում հայտնված անձի ինքնությունը բացահայտելու համար տեսագրություններն ուղարկել դատաբժշկական փորձաքննության կենտրոն։

Դատարանը մերժել էր Օգուն Սամասթի՝ Ստամբուլի բանտերից մեկը տեղափոխվելու պահանջը։ Սակայն որոշում կայացվեց, որ եթե Օգուն Սամասթը ցանկություն հայտնի, ապա նրան բանտից տեղափոխելու են՝ մյուս դատական նիստին ներկա գտնվելու համար։ Դատարանը նաև սպասելու է պատկան մարմինների գործի քննության հետ կապված վճռաբեկ դատարանի որոշմանը։

Դատարանը դատախազությունից տեղեկություն է պահանջել այն մասին, թե որ փուլում է գտնվում հանցավոր կազմակերպության բացահայտման գործը։

Դատարանը որոշում է կայացրել ուժի մեջ պահել Էրհան Թունջելի՝ երկրից չբացակայելու որոշումը։

Հաջորդ դատական նիստը կայանալու է 2016թ․ մարտի 4-ին։