Հազարան Բլբուլը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Հազարան Բլբու­լը մի երա­զային հաւք է, թռչուն որ իրա­­գոր­­ծում է երա­­զանքնե­­րը, հրա­­շածին դի­­ցային էակ, որ ներ­­դաշնա­­կու­­թիւն ու զար­­թօնք է բե­­րում իր նուագով։ Նրա մա­­­սին յու­­­շեր են պահ­­­պա­­­­­­­նուած զա­­­նազան մշա­­­կոյթնե­­­րում։ Իսկ աւե­­­լի լայն առու­­­մով հրաշք թռչուննե­­­րի մա­­­սին առաս­­­պելնե­­­րը կա­­­րելի է գտնել մո­­­լորա­­­կիս ամէն ան­­­կիւնում։ Յի­­­շենք Հա­­­զարան Բլբու­­­լին ամե­­­նամօտ կանգնած սլա­­­ւոնա­­­կան Հուր-հաւ­­­քին, որ թե­­­ւեր ու­­­նի հրէ եւ առ­­­կայծում է ոս­­­կե­­­­­­­շող ու ար­­­ծա­­­­­­­թափայլ լոյ­­­սով, յու­­­նաեգիպ­­­տա­­­­­­­կան Փիւ­­­նի­­­­­­­կին, որ յառ­­­նում է կրա­­­կից ու կրա­­­կի մէջ էլ մոխ­­­րա­­­­­­­նում, եր­­­ջանկու­­­թիւն բե­­­րող բիւ­­­զանդա­­­կան Ալ­­­քո­­­­­­­նոս­­­թին, իրա­­­նական վիթ­­­խա­­­­­­­րի Սի­­­մուրգին, որ կան­­­խա­­­­­­­սացու­­­թեան հան­­­ճարն ու­­­նի ու իր էու­­­թեան մէջ է պա­­­րու­­­նա­­­­­­­կում ե՛ւ բա­­­րին, ե՛ւ չա­­­րը։ Իմաս­­­տա­­­­­­­սէր սու­­­ֆի­­­­­­­ների հա­­­մար Սի­­­մուրգը խորհրդան­­­շում էր Կա­­­տարեալ Մար­­­դուն, ով Աս­­­տուածա­­­յին Էու­­­թեան խոր­­­հուրդն էր ճա­­­նաչել, եւ ում, ինչպէս Սի­­­մուրգ հաւ­­­քին, հնա­­­րաւոր չէր տես­­­նել։ Հի­­­շենք վե­­­դաներն ու աս­­­տուածա­­­յին Օրէնքն աւե­­­տող Հա­­­մայու­­­նին, արե­­­ւային սկիզբն ու յա­­­րու­­­թիւնը խորհրդան­­­շող եգիպ­­­տա­­­­­­­կան Բեն­­­նուին, չի­­­նական բո­­­ցավառ Ֆէն-Խուանին… Եւ դառ­­­նանք Հա­­­զարան Բլբու­­­լին... Ապ­­­րում է նա հե­­­ռու-հե­­­ռու՝ եօթ սար ու ձոր այն կողմ գտնուող երկրում՝ «Այլ» աշ­­­խարհում։ Թա­­­ռում է Կե­­­նաց Ծա­­­ռին եւ սնւում նրա պտուղնե­­­րով, որ յա­­­ճախ որ­­­պէս խնձոր է յիշ­­­ւում։ Իր եր­­­գով նա առող­­­ջացնում ու ապա­­­քինում է կա­­­րիքա­­­ւոր­­­նե­­­­­­­րին, գա­­­րուն ու ծաղ­­­կունք բե­­­րում բնու­­­թեանը եւ եր­­­ջանկու­­­թիւն աշ­­­խարհին։ Հա­­­զարան Բլբու­­­լը կամ Զա­­­ղի Հաւ­­­քը լու­­­սա­­­­­­­շող էակ է, նրա փե­­­տուրնե­­­րի լոյ­­­սը ու­­­նակ է սփռե­­­լու ամէ­­­նից խա­­­ւար մթու­­­թիւնը եւ նոյ­­­նիսկ կու­­­րացնե­­­լու մար­­­դու աչ­­­քը։ Նա Արե­­­ւի պատ­­­գա­­­­­­­մաբերն է՝ արե­­­ւածին ու արե­­­ւաս­­­կիզբ էու­­­թեամբ։ Իր հետ աշ­­­խարհ է ներ­­­բե­­­­­­­րում լոյսն ու սէ­­­րը, նո­­­րոգում աւե­­­րը։ Հրա­­­շապա­­­տում հե­­­քիաթ­­­նե­­­­­­­րում այս երա­­­զային հաւ­­­քը հե­­­քիաթի հե­­­րոս­­­նե­­­­­­­րի փնտռտու­­­քի առար­­­կան է, որին ու­­­նակ է հաս­­­նե­­­­­­­լու միայն բա­­­րի ու ազ­­­նիւ սիրտ ու­­­նե­­­­­­­ցողը։ Նրան գտնե­­­լու ու­­­ղին խրթին է՝ լի այ­­­լե­­­­­­­ւայլ փոր­­­ձութիւննե­­­րով։ Նրան հաս­­­նո­­­­­­­ղը ար­­­ժա­­­­­­­նի է բա­­­ցար­­­ձակ եր­­­ջանկու­­­թեան ու կա­­­տարե­­­լու­­­թեան, նման հե­­­րոսը ստա­­­նում է անա­­­սելի զօ­­­րու­­­թիւն ու յա­­­ջողու­­­թիւն։

Ահա ին­­­չու վա­­­ղեմի ժա­­­մանակ­­­նե­­­­­­­րում՝ ան­­­ցած գնա­­­ցած օրե­­­րից մէ­­­կում, թա­­­գաւո­­­րի որ­­­դիք ճամ­­­բայ են ընկնում՝ գտնե­­­լու Հա­­­զարան Հաւ­­­քին…

Ար­­­քան տխուր էր. հենց նոր այ­­­գե­­­­­­­պանը յայտնել էր վշտա­­­լի լու­­­րը։ Թա­­­գաւո­­­րը մի այ­­­գի ու­­­նէր, այ­­­գու մէ­­­ջը՝ մի ծառ, ծա­­­ռը երեք հա­­­տիկ պտուղ ու­­­նէր՝ երեք կե­­­նարար ու երի­­­տասար­­­դութիւն պար­­­գե­­­­­­­ւող խնձոր։ Այ­­­սօր, երբ այ­­­գե­­­­­­­պանը մշա­­­կում էր այ­­­գին, մի ալե­­­ւոր մօ­­­տեցաւ ու ողոր­­­մութիւն խնդրեց։ Այ­­­գե­­­­­­­պանն էլ, բա­­­րի մարդ, ասաց, թէ՝ «ափու ճան ինչ-որ կ՚ու­­­զես այ­­­գու բա­­­րիք­­­նե­­­­­­­րից, ասա՛, քա­­­ղեմ տամ»։ Ալե­­­ւորի աչ­­­քը խնձոր­­­նե­­­­­­­րից մէ­­­կին կպաւ, սիր­­­տը խնձոր ու­­­զեց։ Բայց այ­­­գե­­­­­­­պանը չէր կա­­­րող խնձո­­­րը նրան տալ, խնդրեց այ­­­գու ցան­­­կա­­­­­­­ցած ու­­­րիշ պտուղ ցան­­­կա­­­­­­­նայ, կու տայ, սա­­­կայն ալե­­­ւորը հաս­­­տա­­­­­­­տուն էր։ Այդժամ այ­­­գե­­­­­­­պանը մեր­­­ժեց ալե­­­ւորի ցան­­­կութիւ­­­նը։ Էս հա­­­լիւոր մարդն էլ ասաց՝ «դէ որ այդպէս է, ես անի­­­ծում եմ այ­­­գին էլ, ծառն էլ, ծա­­­ռի վրի խնձոր­­­ներն էլ՝ թող թօշ­­­նեն, թա­­­ռամեն, ամա էն­­­պէս թա­­­ռամեն, որ էլ ետ չգան, խնձոր­­­ներն էն­­­պէս փտեն, որ այ­­­լեւս ոչ ոք դրանք ճա­­­շակի»։ Անէծ­­­քը կա­­­տար­­­ւում է։ Այ­­­գե­­­­­­­պանի հար­­­ցին, թէ ինչ պի­­­տի անեն, որ նո­­­րից կա­­­նաչի, ալե­­­ւորը պա­­­տաս­­­խա­­­­­­­նում է, թէ մին­­­չեւ Հա­­­զարան Բլբու­­­լին չբե­­­րեն ու նա չեր­­­գի, ծա­­­ռը չի կա­­­նաչի։ Թա­­­գաւորն էլ ապ­­­րած կե­­­նայ, երեք տղայ է ու­­­նե­­­­­­­նում։ Սրանք, որ տես­­­նում են՝ թա­­­գաւո­­­րը մտա­­­մոլոր է դար­­­ձել, գա­­­լիս են ասում, թէ իրենք կը գնան կը բե­­­րեն։ Միայն թէ կրտսեր տղան, այս ամէ­­­նի մա­­­սին տե­­­ղեակ չէր լի­­­նում։ Գա­­­լիս է տուն, մայ­­­րը հաց է տա­­­լիս, տես­­­նում է եղ­­­բայրնե­­­րը չկան, զար­­­մա­­­­­­­նում է։ Մայ­­­րը բա­­­ցատ­­­րում է, թէ «բա այ տղայ, վրադ խա­­­բար չկայ, ար­­­դէն վե­­­ցերորդ օրն է, ախպրտիքդ գնա­­­ցել են Հա­­­զարան Բլբու­­­լի ետե­­­ւից»։ Կրտսեր եղ­­­բայրը, առանց եր­­­կար բա­­­րակ մտա­­­ծելու, որո­­­շում է գնալ եղ­­­բայրնե­­­րին օգ­­­նութեան։ Վեր է կե­­­նում, գնում ախո­­­ռը, ձեռ­­­քը որ մի ձիու թամ­­­բին դնում է, այդ ձին գետ­­­նին է ընկնում։ Վեր­­­ջը մի նի­­­հար-մի­­­հար քու­­­ռա­­­­­­­կի վրայ է դնում, չի ընկնում։ Ախո­­­ռապե­­­տին հրա­­­մանք է տա­­­լիս, թէ՝ օրը երեք ան­­­գամ լո­­­ղաց­­­րու ու ժա­­­մը մէկ մի փութ չա­­­միչ տուր, թո՛ղ ու­­­տի։ Երեք օր անց, քու­­­ռա­­­­­­­կը մե­­­ծանում է, մի առոյգ ձի է դառ­­­նում. Ալօ-Դի­­­նոն ճամ­­­բայ է ընկնում եղ­­­բայրնե­­­րին հաս­­­նե­­­­­­­լու։

Գնում հաս­­­նում է եղ­­­բայրնե­­­րին։ Աւագ եղ­­­բայրը, որ տես­­­նում է, բար­­­կա­­­­­­­նում է, թէ «ին­­­չու հա­­­մար ես եկել, գոր­­­ծին կը խան­­­գա­­­­­­­րես, մեզ էլ, քեզ էլ կը խայ­­­տա­­­­­­­ռակես», - ասում է ու մի ապ­­­տակ հասցնում նրան։ Միջ­­­նեկ եղ­­­բայրն էլ ու­­­րա­­­­­­­խանում է՝ թող մնայ ու մեր ձիերին նա­­­յի, մեզ թէյ հիւ­­­րա­­­­­­­սիրի։ Այսպէս երե­­­քով գնում են մի ճամ­­­բա­­­­­­­բաժ­­­նի են հաս­­­նում, ճամ­­­բա­­­­­­­բաժ­­­նի մօ­­­տը մի ալե­­­ւոր մարդ է նստած լի­­­նում։ Հա­­­լիւո­­­րը պատ­­­մում է, որ երեք արա­­­հետ­­­նե­­­­­­­րից մէ­­­կը Թիֆ­­­լիս է տա­­­նում, յա­­­ջոր­­­դը՝ Երե­­­ւան, ամա եր­­­րորդ արա­­­հետով գնա­­­ցողը ետ չի դառ­­­նայ՝ կի­­­տէն-կէլ­­­մէ­­­­­­­զի ու­­­ղին է։ Ալօ-Դի­­­նոն դառ­­­նում է աւագ եղ­­­բայրնե­­­րին, ասում է՝ դուք անվնաս ճամ­­­բէ­­­­­­­քով գնա­­­ցէք, իսկ ես կի­­­տէն-կէլ­­­մէ­­­­­­­զի ճամ­­­բով կ՚եր­­­թամ։ Եղ­­­բայրներն ու­­­րա­­­­­­­խանում են, թէ ինչ լաւ է՝ եւ իրենք ապա­­­հով կը լի­­­նեն, եւ՛ այս գիժ եղ­­­բօ­­­­­­­րից կը պրծնեն. թող գնայ ու կոր­­­չի։

Իսկ թէ կոր­­­չո՞ւմ է Ալօ Դի­­­նոն, թէ՝ ոչ, կի­­­մանանք յա­­­ջոր­­­դիւ։ Պի­­­տի կար­­­ծեմ, թէ Ամա­­­նորին ըն­­­դա­­­­­­­ռաջ մի այլ տե­­­սակ ցնծու­­­թեամբ կա­­­րելի է տա­­­րուել, դիւ­­­թուել մեր հրա­­­շալի հե­­­քիաթ­­­նե­­­­­­­րով ու գու­­­ցէ այսպէս ճամ­­­բորդել՝ բա­­­ցայայ­­­տե­­­­­­­լու ու մեր աշ­­­խարհ ներ­­­բե­­­­­­­րելու հրաշ­­­քը։ Այս օրե­­­րին, երբ աշ­­­խարհն այ­­­լեւս տակ­­­նուվրայ է եղել, երբ քաօսն ու ավե­­­րը աւե­­­լի ու աւե­­­լի են աճում, մենք էլ զօ­­­րանանք ոգով ու կա­­­րողա­­­նանք գտնել այն Հա­­­զարան Բլբու­­­լին, որ ներ­­­դաշնա­­­կու­­­թիւն ու նո­­­րոգում կը բե­­­րի՝ ի լոյս աշ­­­խարհին…